Aravot.am-ը Կապանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանին խնդրեց մեկնաբանել լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանին ասել է, որ Կապանի քաղաքապետ պետք է ընտրվի նախկին ԲՀԿ-ական Մերուժան Սիմոնյանի որդին, եւ ներկայիս քաղաքապետն էլ պետք է հրաժարական տա:
«Առաջին անգամ եմ նման առաջարկի մասին լսում, եւ որեւէ նման խնդիր, քննարկում եւ մոտեցում չունեմ»,-վստահեցրեց Աշոտ Հայրապետյանը:
Հստակեցրինք՝ «պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ»: Աշոտ Հայրապետյանը պատասխանեց. «Իմ օրակարգում նման հարց չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ