Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թանկարժեք կոնյակ, կաշառք և VIP հյուրասիրություն Երևանում. ԵԽԽՎ անկախ հետաքննող մարմնի զեկույցում ՀՀ-ի վերաբերյալ որոշ վկայություններ կան

Հունիս 28,2018 13:45
exxv

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմնի՝ կոռուպցիայի վերաբերյալ զեկույցում, որոշ բացահայտումներ կան նաև Հայաստանի հետ կապված:

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում տեղադրված զեկույցում՝ Հայաստանին վերաբերող խորագրի ներքո որոշ փաստեր են ամրագրված: Այս փաստերը ներկայացված են զեկույցի այն բաժնում, որտեղ ըստ զեկույցում զետեղված տեղեկատվության՝ ներառված են այն փաստերը, որոնց վերաբերյալ հետաքննող մարմինը սահմանափակ ռեսուրսների պատճառով դեռ չի հասցրել հետաքննություն վարել:

Այստեղ ներկայացված են Հայաստանի հետ կապված կոռուպցիոն պատմությունների մասին մի շարք վկայություններ: Օրինակ՝ ամրագրված է այն, որ 2017-ին ԵԽԽՎ պատվիրակ Արիևն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նա տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներն իրեն կաշառք են առաջարկել այն բանի համար, որ ինքն իր հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում խորագրով» զեկույցում չներկայացնի Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի շրջան:

2017-ի դեկտեմբերի 12-ին՝ մինչև անկախ հետաքննող մարմնի ստեղծումը, պարոն Արիևը վերահաստատել է, որ իրեն հայ գործընկերները մեկ շիշ կոնյակ են առաջարկել, որն ըստ նրա՝ թանկարժեք էր երևում: Նա նշում է, որ երբ ինքը հրաժարվել է այդ կոնյակը վերցրել, հայ պատվիրակները սկսել են հայտարարություններ անել, թե իր տատիկը ադրբեջանցի է և ինքը Ալիևի լրտեսն է:

Արիևն ասել է, որ վրդովված է այս խախտումներից, սակայն մյուս կողմից էլ նշել, թե չի կարծում, որ նվեր առաջարկելն այդքան լուրջ խնդիր է:

2017-ի հոկտեմբերի 13-ին ԵԽԽՎ նախկին պատվիրակ շվեյցարացի Մարթին զեկուցել է, որ իր նախկին գործընկեր Ջոն Պրեսկոտը, որը Հայաստանի հարցերով զեկուցող էր, իրեն պատմել էր, որ մի անգամ իր հյուրանոցի համարում «նվերր պարոն Պրեսկոտի համար» մակագրությամբ նվեր է դրված եղել, որն ինքը վերցրել է:Դա եղել է արծաթյա մի իր, որի արժեքն է մոտ 1000-2000 եվրո:

Պարոն Մարթին հրավիրել է պարոն Պրեսկոտին և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարին Փարիզում հանդիպման և ասել, որ Հայաստանն այն երկիրն է, որը համապատասխանում է ԵԽԽՎ-ի էթիկական չափանիշներին:

Զեկույցում մեկ այլ վկայություն էլ ներառված է Ալան Դեստեքսի կողմից: 2017-ի նոյեմբերի 6-ին նա հայտնել է, որ մի անգամ լսել է, թե ինչպես իր ֆրանսիացի գործընկերներից մեկը հեռախոսով տեղեկացրել է, թե Վեհաժողովին է ներկայացրել մի փոփոխություն հայ գործընկերներին գոհացնելու համար:

2017-ի նոյեմբերի 7-ին Ռոբերտ Ուոլթերը հայտնել է, որ երբ ԵԽԽՎ-ի կողմից հանձնարարություն է ստացել պատրաստել զեկույց Լեռնային Ղարաբաղի և այլ օկուպացված տարածքների մասին, հայկական կողմը հրաժարվել է իրեն վիզա տրամադրել երկիր մուտք գործելու համար:

2017-ի դեկտեմբերի 12-ին Գորան Լինդբլադը հայտարարել է, թե մեկ անգամ հայկական պատվիրակության մեկի կողմից իրեն կաշառք են առաջարկել: Պատճառը եղել է Հայաստանում ժողովրդավարության ապագան թեմայով ֆորումի կազմակերպել-չկազմակերպելու հարցը: Վկայություն տվող պատվիրակը հայտնել է, որ ինքը հրաժարվել է առաջարկից, քանի որ իր կարծիքով՝ Հայաստանն առաջ չէր շարժվում ժողովրդավարական չափանիշներով:

Այնուհետև 2009-ին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը Շվեյցարիայի Բերն քաղաքում Գորան Լինդբլադին հրավիրել է լանչի, որի ընթացքում հայկական պատվիրակության ղեկավարը՝ ըստ պարոն Լինդբլանդի վկայության, իրենց խոստացել է Երևանում VIP հյուրասիրություն: Սակայն ինքը հրաժարվել է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930