Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյան. «2015թ.-ի իմ հրապարակային ելույթները «Սասնա ծռերի» գործի հետ կապ չունեն»

Հունիս 28,2018 13:21

«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում հունիսի 27-ին դիտվեցին «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի՝ 2015թ. հանրահավաքների ելույթները: Դրանք «ծռերի» գործով նյութերում ներառված են որպես ապացույցներ:

Aravot.am-ը Գեւորգ Սաֆարյանից հետաքրքրվեց, թե իր գնահատմամբ՝ ի՞նչ կապ ունեն իր մի քանի տարվա վաղեմության ելույթներն առհասարակ ՊՊԾ գնդի գրավման քրեական գործի հետ: «Քաղաքական ենթատեքստով քրեական գործերում տրամաբանություն գտնելը դժվար է: Չգիտեմ, թե դատախազությունն ինչ է մտածել, բայց գործի նյութերում այս ամենի հետ կապ չունեցող փաստեր են դրվել: Իմ ելույթները որեւէ կապ չունեն այս ամենի հետ»,-նշեց Գեւորգ Սաֆարյանը:

Նկատեցինք՝ գուցե պատճառն այն է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանին եւ Պավլիկ Մանուկյանին նաեւ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրա՞նք է առաջադրված: «Այդ մեղադրանքը քաղաքական է: Մեզ նպատակ ունեին 2015թ. ապրիլի 24-ից առաջ մեկուսացնել: Դրանից հետո մեզ բաց թողեցին»,-արձագանքեց Գեւորգ Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է «ծռերի» գործին, մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ նրանք պետք է կալանքից ազատ արձակվեն: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե երեք ոստիկանի մահվան հանգամանք կա, Գեւորգ Սաֆարյանը պատասխանեց.. «Ցավալի է, ցավակցում եմ զոհերի հարազատներին: Բայց հիշենք՝ ձայնագրությունների վերծանություններով փաստվեց, որ ինչպես ծռերն են ասել՝ իրենք չեն կրակել: Սա երկու ոստիկանի մահվան դեպքին է վերաբերում»:

Հիշեցնենք, որ երեք ոստիկանների սպանության մեղադրանք է առաջադրված «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին:

https://www.facebook.com/aravot.am/videos/2049214345097070/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ Գեւորգ Սաֆարյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930