Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ տնտեսական տեղեկատվությունը փոխարինվում է քրեական քրոնիկոնով. «168 ժամ»

Հունիս 28,2018 13:06

Օգոստոս ամսին վայել շոգերը վերականգնեցին իրավիճակը երկրում։ Թե չէ թավշյա հեղափոխության պատճառով վարչապետը ստվերել էր Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանին։ Հիմա նորից բոլորիս ամենից շատ օդի ջերմաստիճանն է հետաքրքրում։ Տվյալ պահի ջերմաստիճանից ավելի հետաքրքիր է միմիայն վաղվա ու մյուս օրվա ջերմաստիճանի կանխատեսումը։

Ու այս իրավիճակում ոչ ոք չի նկատում, թե ինչպես պարզ տնտեսական տեղեկատվությունը փոխարինվում է քրեական քրոնիկոնով։ Ուզում ես տեսնել, թե ինչ նորություն կա երկրի տնտեսական կյանքում, բայց բոլորովին այլ բնույթի տեքստերի ես բախվում։

Օրինակ, Փոքր Վեդիի նախկին գյուղապետը, համաձայնության գալով տեղի մանկապարտեզի ղեկավարի ու մի համագյուղացու հետ, 20 տարի շարունակ սեփական հորը վարորդ է ձևակերպել ու 20 տարվա ընթացքում 5 մլն 600 հազար դրամ աշխատավարձ վճարել։ Սույն արարքով պետությանն ուղիղ այդ գումարի չափով վնաս հասցնելով։ Սա ես չեմ ասում, այլ երկրիս Ոստիկանությունը։

Ու որպեսզի ոչ մեկի մոտ թյուր պատկեր չստեղծվի, որ կոռուպցիան ու գանձագողությունը, երկրի տնտեսության նման, միայն կենտրոնացել է բացառապես մայրաքաղաքում, Ոստիկանությունն ահագին հետաքրքիր փաստեր է հրապարակում գյուղական վարք ու բարքից։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930