Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այն, ինչ տեղի է ունենում, վիրտուալ տեռոր է, առնվազն բառային ագրեսիա, որ հիմնականում դրսեւորում են անձինք, որ դիրքավորվում են որպես կառավարության կողմնակից. «Հայոց աշխարհ»

Հունիս 28,2018 12:57

«Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը Ֆեյսբուքում մի գրառում արեց առ այն, «թե ինչպես են ֆեյսբուքյան օգտատերերը հայհոյում «Հայկական ժամանակին» ու ոչ միայն: Այսինքն՝ հայտարարում են, որ պետք է բոյկոտել այդ լրատվամիջոցը, անձնական վիրավորանքներ են հասցնում լրագրողներին, փորձում անվանարկել եւ այլն: «Սա նոր երեւույթ չէ մեզ համար, այսօրինակ արձագանքը ուղեկցել է մեզ «Հայկական ժամանակի» գոյության ողջ ընթացքում տարբեր խմբերի, կուսակցությունների, առանձին քաղաքական գործիչների համակիրների կողմից: Դա երբեք չի ազդել մեր աշխատանքի եւ տրամադրության վրա, մենք շարունակել ենք պարզապես անել մեր գործը: Եվ հիմա էլ շարունակում ենք, անկախ նրանից, թե դա ում է դուր գալիս, ում՝ ոչ»,- գրել է Աննա Հակոբյանը:

Ճիշտն ասած, մեզ համար էլ մի նոր երեւույթ չեն զանազան-զարմանազան նմանօրինակ արձագանքները, որոնք ժամանակին դրսեւորվել են ինչպես հեռախոսազանգերով, այնպես էլ զանազան հարթակներում մեր թերթի դեմ ողորմելի հրապարակումներով, սոցցանցային գրառումներով:

Ու առհասարակ նման բաները չեն կարող նորություն լինել լրագրողական, լրատվական գործունեությամբ զբաղվողների, լրատվամիջոցների համար: Մեր աշխատանքի վրա էլ հազիվ թե այդօրինակ մաղձանետումներն ազդեն: Տրամադրության վրա՝ հնարավոր է, բայց այն առումով, որ «ճիշտ ուղղությամբ ենք ընթանում, գործընկերներ»:

Բայց մի՞թե դրա՛ մասին է խոսքը կոնկրետ այս դեպքում: Կարծում ենք՝ ոչ: Խոսքն այն մասին է, որ որոշակի շրջանակներ հետեւողականորեն թիրախավորում են որեւէ լրատվամիջոց, առանձին դեպքերում՝ սոցցանցերում կամ հանրային հարթակներում ակտիվ անձանց եւ նրանց լռեցնելու, արգելափակելու նպատակային գործողությունների են դիմում, ըստ որում՝ կոլեկտիվ գործողությունների: Ու չարժե ձեւացնել, թե չեք հասկանում՝ խոսքն ինչի մասին է:

Հասկանում ենք, որ իշխանափոխությունը, թե կուզեք՝ հեղափոխությունը «թավշյա» էր, ուստի հետհեղափոխական տեռորն էլ է, երեւի թե, «թավշյա»: Բայց այն, ինչ տեղի է ունենում, վիրտուալ տեռոր է, առնվազն բառային ագրեսիա: Ու մի տարօրինակ «պատահականությամբ» այն հիմնականում դրսեւորում են անձինք, որ հանդես են գալիս կամ դիրքավորվում են որպես գործող կառավարության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակից:

Ի վերջո, նման վարքով իրենք նույն վարչապետին ու կառավարությանը դնում են անհարմար կացության մեջ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930