Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. Սուրեն Մանուկյանն այդ երկուսի ընկերն է եւ ուզում է նրանց միջոցով տնօրեն նշանակվել. «Ժողովուրդ»

Հունիս 28,2018 12:48

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ։ Նա նշել է, որ հունիսի 26-ի առավոտյան՝ ժամը 10։30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իր բացակայելու հանգամանքից, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իր առանձնասենյակ այն պահին, երբ հավաքարարը աշխատանքի ընթացքում սենյակի դուռը բաց է թողած եղել։ «Այս երկու հայախոս օրգանիզմները, ովքեր, ի դեպ, ՀՑԹԻ անձնակազմի միաձայն որոշումով՝ հրավիրվել էին թանգարան լրատվամիջոցների ներկայությամբ առկա խնդրահարույց հարցերը համատեղ քննարկելու համար, փոխանակ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ կան, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսեւորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել՝ հոխորտալով, թե իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլեւս արգելված է»,- ասված է հայտարարությունում։ Հայկ Դեմոյանը, ով այժմ գտնվում է Վաշինգտոնում, պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին։

– Պարոն Դեմոյան, Դուք նշել եք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում փորձել եք կապ հաստատել եւ հանդիպել ԿԳ նախարարի հետ Ձեր կարգավիճակի եւ թանգարանում առկա խնդիրները քննարկելու եւ նախորդ կառավարության որոշումների արդյունքում Ձեր խախտված իրավունքների վերականգման շուրջ լուծումներ գտնելու համար։ Փոխարենը, Ձեր պնդմամբ, մերժում ստանալով՝ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը սպառնացել է Ձեզ, թե ոստիկաններ կուղարկի Հայոց ցեղասպանության թանգարան Ձեր մուտքն այնտեղ արգելելու համար։ Ձեր հայտարարությունում ո՞ւմ նկատի ունեք հովանավորյալ ասելով։

– Խոսքը Սուրեն Մանուկյանի մասին է (Նա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենն է-հեղ.)։ Նա այդ երկուսի ընկերն է եւ ուզում է նրանց միջոցով տնօրեն նշանակվել։ Նոր ղեկավարությունն ուզում է օր առաջ ազատվել ցանկացած մեկից, ով որեւէ կերպ կհիշեցնի «նախահեղափոխական» շրջանը։ Սա ակնհայտ, բայց միեւնույն ժամանակ վտանգավոր ռազմավարություն է։

– Ինչպե՞ս կարող էր Ձեր մուտքը թանգարան արգելվել։ Ի՞նչ հիմքով է դա տեղի ունեցել։

– Ինձ ասում են՝ դուք այլեւս թանգարանի աշխատող չեք։ Ցույց եմ տալիս գործուղման հրամանը, որը տրվել է Ակադեմիայի կողմից… Ոչ մի արձագանք։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930