Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչները սկսել են խոսել իրենց խնդիրների մասին. «168 ժամ»

Հունիս 28,2018 12:43

Հեղափոխությունից հետո Հայաստանի ուսուցիչներն ակտիվացել են։ Սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում ուսուցիչներն արդեն սկսել են համարձակ խոսել խնդիրներից։ Սա կարևոր քայլ է, քանի որ խնդիրները բարձրաձայնելուց խուսափող, կուսակցականացված ուսուցիչը չի կարող լավ արդյունք տալ ժամանակակից աշխարհում։ Ցանկալի կլիներ, որ տարբեր հարթակներում այս օրերին անցկացվող քննարկումներին ավելի մեծ թվով ուսուցիչներ մասնակցեին։ Ուսուցիչներին պայմանականորեն կարելի է համարել «առաջին գծում ծառայողներ»։ Նրանք են աշակերտների, ծնողների հետ ամեն օր շփվող մասնագետները։ Հենց նրանցից ստացված տեսակետները, առաջարկները վերածելով խելամիտ որոշումների նախարարությունը կկարողանա իրավիճակը բարելավել։

Վերջին տարիներին ուսուցիչների հանդեպ ցուցաբերվել է անտարբերություն։ Այդ պատճառով այս պահին ուսուցիչները հիմնականում խոսում են աշխատավարձը բարձրացնելու և իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու մասին։

Ուսուցիչներն իրավացիորեն ասում են, որ վերջին տարիներին իրենց աշխատավարձը չի բարձրացել։ Սա կարևոր հարց է։ Ցածր վարձատրվող ուսուցչի մոտիվացիան ցածր է լինում։ Դա բացասաբար է ազդում երեխաների սովորելու մոտիվացիայի վրա։ Արդյունքում տուժում է կրթության որակը։ Ի վերջո, անորակ կրթական համակարգի շրջանավարտները չեն կարող դառնալ ապագայի լավ ուսուցիչներ։ Այսինքն՝ չվճարելով ուսուցիչներին, մենք կորցնում ենք նորմալ կրթական համակարգ ունենալու հնարավորությունները։

Ուսուցիչների կողմից ներկայացվող մյուս առաջարկը դասարաններում աշակերտների առավելագույն թիվը նվազեցնելն է։ Ուսուցիչներն ասում են, որ անհնար է միջին և ավագ աստիճաններում 30-ից ավելի աշակերտ ունեցող դասարաններում աշխատելը։ Կրտսեր դպրոցում էլ անհնար է 25-ից ավելի աշակերտ ունեցող դասարաններում աշխատելը։ Առաջարկվում է դասարանում աշակերտների թույլատրելի առավելագույն շեմ սահմանել 25-ը։ Այստեղ մի կարևոր նրբություն կա։ Եթե նախարարությունն ընդառաջ գնա ուսուցիչների առաջարկին, ապա դա կարող է բերել ուսուցիչների աշխատավարձի նվազման։ Պատկերացրեք՝ դպրոցն ունի 105 6-րդ դասարանցի։ Այսօր այդ աշակերտներին կարելի է բաշխել երեք դասարանում, յուրաքանչյուրում՝ 35 աշակերտ։ Եթե թույլատրելի շեմ սահմանվի 30 աշակերտը, ապա այդ դպրոցում արդեն պետք է լինի չորս 6-րդ դասարան։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930