Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել ԵԽԽՎ 14 նախկին պատգամավորների նկատմամբ: Մասնավորապես ԵԽԽՎ այն նախկին պատվիրակները, որոնց անունները շոշափվում են ԵԽԽՎ հետաքննող անկախ մարմնի՝ կոռուպցիայի վերաբերյալ զեկույցում, զրկվեցին իրենց կյանքի ընթացքում ԵԽ և ԵԽԽՎ տարածք մուտք գործելու իրավունքից, ԵԽԽՎ պատվավոր անդամի կոչումից:
Մասնավորապես դիտարկվեցին Էլխան Սուլեյմանովի, Ագուստին Կոնդեի, Ալան Դեստեքսի, Լուկա Վոլոնտեի, Կարին Շտրենցի, Գորան Լինդբլադի, Տադեուշ Իվինսկիի եւ այլոց գործերն առանձին-առանձին:
Նշենք, որ ԵԽԽՎ Կանոնակարգի հանձնաժողովն արդեն 3-րդ անգամ է նման լսումներ կազմակերպում. նման քննարկումներ կազմակերպվել են նաև ապրիլի 25-ին և մայիսի 15-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ