Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծով-փոքրով եկել էին բողոքելու հիփոթեքի պայմաններից

Հունիս 28,2018 12:16

Այսօր կառավարության առաջ ցուցարարների նոր խումբ էր հայտնվել: Նիկոլ Փաշինյանին բողոքելու էին եկել մի խումբ կանայք՝ երեխաները գրկներին, ասելով, որ ճիշտ է, իրենք համարվում են երիտասարդ ընտանիք, բայց տարիքային շեմով չեն համապատասխանում երիտասարդների համար պետության առաջարկած ծրագրերին: Նրանց խոսքերով՝ այսօր բազմաթիվ իրենց պես ընտանիքներ ապրում են վարձով եւ չեն կարողանում բնակարան ձեռք բերել՝ ոչ ամուսինների տարիքային հանրագումարն է համապատասխանում, ոչ էլ աշխատավարձի չափը, որպեսզի կարողանան հիփոթեքային վարկեր վերցնեն եւ բնակարան գնեն:

Լիլիթ Ոսկանյանի խոսքով՝ իր ընտանիքն արդեն 11 տարի է ապրում է վարձով եւ այդ տարիների ընթացքում արդեն մոտ 16 հազար դոլար բնակարանի վարձ է վճարել, մինչդեռ կարող էր այդ գումարով եւ բնակարանի տեր լինել, եւ կանխավճարն ու հիփոթեքի տոկոսները վճարել:

Նա ասում է, որ պարտաճանաչ վարձակալ է եւ իր պես շատ ընտանիքներ հազարավոր դոլարներ են վճարում վարձով բնակարանի համար եւ այդպես էլ տան տեր  չեն դառնում: Այդ ամենի հետեւանքով այսօր շատ ընտանիքներ բռնում են գաղթի ճանապարհը: Նրանք վարչապետին խնդրում էին վերանայել կանխավճարի չափը, հիփոթեքի տոկոսները եւ պայմանները, տարիքային շեմը վերանայել, որպեսզի իրենք էլ կարողանան օգտվել այդ ծրագրերից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930