Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ԱԳՆ և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչները` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը նախորդ բրիֆինգից մինչև այսօր ընկած ժամանակահատվածի համար: Եվ մարզպետ Վահե Ղալումյանը, և ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը մտահոգություն հայտնեցին` կապված դաշտերում աշխատող մարդկանց անվտանգության ապահովման հետ: Արդեն սկսվել է բերքահավաքի շրջանը, և սեփական տարածքում աշխատող գյուղացին պետք է երաշխիքներ ունենա, որ գոնե այս ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից չի խախտվի հրադադարի ռեժիմը:
Տավուշի մարզպետարան