Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 25-ին Բաքվում ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միշտ եղել է կառուցողական եւ ճիշտ։ Հնչեցված տեսակետի եւ ԼՂ խնդրին վերաբերող այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ։ ՚
– Պարոն Ջատուլին, ինչպե՞ս եք վերաբերվում պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Բաքվում հնչեցրած տեսակետին, այն է՝ Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միշտ եղել է կառուցողական եւ ճիշտ։
– Դուք միտքը մինչեւ վերջ չեք ցիտում։ Դրանից հետո ինքն ասաց, որ ճիշտ չէ ռազմական գործողությունների վերաբերյալ շահարկումներ անել, ստատուս-քվոյի խախտմանը տանել, նա խաղաղության կողմնակից է եւ այլն։ Ես ներկա չեմ եղել այդ հարցազրույցին, չեմ մասնակցել այդ գործուղմանը դեպի Ադրբեջան։
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներում տարածվում են պարոն Վոլոդինի այս խոսքերը՝ հղում կատարելով ադրբեջանական աղբյուրներին։ Բայց, չգիտես՝ ինչու, ամբողջությամբ ներկայացված չէ պետդումայի խոսնակի խոսքը։
Ես չգիտեմ, թե ինչու է խոսնակն այդպես ձեւակերպել իր պատասխանի առաջին մասը, բայց ես լիովին համամիտ եմ նրա հետ այն հարցում, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ռազմական ճանապարհը բացարձակապես անընդունելի է:
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում