Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է թափանցիկության բարձրացման քայլեր անել հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու ուղղությամբ. «Հայկական ժամանակ»

Հունիս 28,2018 11:25

ՀՀ իրավապահ համակարգը պատրաստ չէ կոռուպցիայի դեմ համակարգային ու մեծամասշտաբ պայքարի։ Տարիներ շարունակ այդ համակարգի առաջ նման խնդիր դրված չի եղել, եւ մեր իրավապահներն էլ իրենց հերթին մինչեւ կոկորդները ընկղմված լինելով համակարգային կոռուպցիայի մեջ, ընդամենը զբաղված են եղել այդ երեւույթի դեմ պայքարի իմիտացիա ստեղծելով։ Այնպես որ ամեն ինչ դեռ առջեւում է։

Սակայն շատ կարեւոր է, որ կոռուպցիայի հետեւանքների դեմ պայքարելուն զուգահեռ կառավարությունը նաեւ քայլեր ձեռնարկի հետագայում այդ երևույթի համար պարարտ հողը չորացնելու ուղղությամբ։ Այսինքն, ստեղծի կոռուպցիայի համար խիստ անբարենպաստ պայմաններ։ Ասվածի լավագույն օրինակը կարելի է ցույց տալ ամենամութ, ամենակասկածելի ու ամենակոռումպացված ոլորտի՝ հանքարդյունաբերության վրա։ «Օդում կախված լուրերի» համաձայն՝ այդ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններից շատերի բաժնետերերի մեջ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ այդ ոլորտում ահռելի ֆինանսական միջոցներ են «կորչում» ու շրջանցում ՀՀ պետական բյուջեն։

Ինչպե՞ս կարելի է լույս սփռել այդ ոլորտի վրա։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակից խուսափելու լավագույն միջոցը թափանցիկությունն է։ ՀՀ իշխանությունները դեռ միջազգային պարտավորություն են ստանձնել քայլեր ձեռնարկել այդ ոլորտում թափանցիկության աստիճանը բարձրացնելու համար, սակայն, անշուշտ, որեւէ շոշափելի քայլ չեն արել մինչ այժմ։

Թերեւս չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ շատ կարճ ժամանակում կարելի է թափանցիկության բարձրացման հզոր քայլեր անել։ Օրինակ, հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու ուղղությամբ։ Դա այնքան էլ դժվար չէ։ Օրինակ, եթե ընկերությունը հրաժարվում է, ասենք, 6 ամսվա ընթացքում բացահայտել իր բոլոր սեփականատերերին, ապա զրկվում է հանք շահագործելու լիցենզիայից։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930