Լրահոս
Օրվա լրահոսը

Փակուղին, որ ստեղծվել է Ղարաբաղյան բանակցային գործընթացում, վաղ թե ուշ տանելու է ռազմական գործողությունների վերսկսման. «Հայոց աշխարհ»

Հունիս 28,2018 11:16

Երբ հունիսի 26-ին Ադրբեջանի բանակի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած հսկայական ռազմական շքերթը քաղաքական վերլուծաբանները գնահատում են որպես լայնածավալ պատերազմի բացահայտ նախապատրաստություն, մեր երկիրն ու հասարակությունը թեւակոխել են սոսկ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հանգրվանը։

Հակառակորդի բանակի ու ռազմական վիթխարի տեխնիկայի կուտակումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով, ինչպես նաեւ Նախիջեւանում, գալիս է վկայելու, որ վաղուց արդեն իր ընտրություններն անցկացրած Ադրբեջանը լուրջ է տրամադրված առաջիկա օգոստոսին ռազմական գործողությունների դիմելու առումով։ Անշուշտ Բաքվում շեշտադրում են, որ հրաժարվելով բանակցել Ղարաբաղի անունից՝ Հայաստանի նոր իշխանությունները իրենց այլ տարբերակ չեն թողնում, սակայն դժվար չէ հասկանալ, որ խնդիրը բանակցել-չբանակցելը չէ։

Բանակցողներ միշտ էլ կգտնվեն՝ հարցն այն է, որ բանակցությունների վերաբերյալ Բաքվի ու Երեւանի մոտեցումները տարբերվում են ոչ միայն ձեւաչափի ընտրության, այլեւ նպատակի հստակեցման առումով։ Եթե բացակայում են փոխադարձ վստահության վերականգնման մեխանիզմները՝ բովանդակային քննարկումները ավելորդություն են դառնում։

Եվ ընդհակառակը, եթե բովանդակային քննարկումներ են սկսվում՝ նույնն է տեղի ունենում փոխադարձ վստահության վերականգնման մեխանիզմների հետ, քանի որ վերանում են ձեռք բերվող պայմանավորվածությունների իրականացման երաշխիքները։

Փակուղին, որ ստեղծվել է Ղարաբաղյան բանակցային գործընթացում, վաղ թե ուշ տանելու է ռազմական գործողությունների վերսկսման։

Հարց է առաջանում. գիտակցո՞ւմ ենք մենք, որ պատերազմն անխուսափելի է, եւ ողջ խնդիրը նրա վերսկսման ժամկետն ու հնարավոր ընդգրկումն է։

Տեսականորեն դա պարզ է, բայց գործնականում, այսինքն՝ պատերազմին նախապատրաստվելու քայլերի հաջորդականության առումով, մեզանում նման գիտակցության նշույլ իսկ չկա։

Որովհետեւ եթե լիներ նման գիտակցություն, ապա Բաքվում տեղի ունեցած լայնածավալ զորահանդեսից հետո դիմելու էինք այնպիսի քայլերի, որոնք նպատակաուղղված են մեր երկրի ու ժողովրդի գլխին կախված ռազմական սպառնալիքի չեզոքացմանը։ Դատելով զինատեսակների այն լայն տեսականուց, որը ցուցադրվեց Բաքվում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, գործ ունենք ոչ թե այդ երկրի քաղաքական համակարգի կամ ընտրությունների ինստիտուտի, առավել եւս տնտեսահարաբերությունների, այլ պաշտպանության ոլորտի արդիականացման ու արեւմտականացման փաստի հետ։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930