Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյան. «Սասնա ծռերը» չեն կրակել առնվազն երկու ոստիկանների ուղղությամբ. «Ժամանակ»

Հունիս 28,2018 11:03

«Ժամանակի» զրուցակիցն է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը։

– «Սասնա ծռերի» անդամները հերթով դուրս են գալիս  բանտից։ Կարծո՞ւմ եք՝ նրանք բոլորը պետք է ազատության մե՞ջ հայտնվեն, թե՞, այնուամենայնիվ, հաշվի առնելով հանգամանքը, որ ոստիկաններ են մահացել, պետք է լինեն պատասխանատվություն կրողներ։

– Նրանք բոլորն անխտիր պետք է ազատության մեջ հայտնվեն։ «Սասնա ծռերն» օգտվել են ապստամբելու իրենց իրավունքից, որը իրավունք է և սահմանված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Սասնա ծռերի» գործողությունը ուղղակի փրկել է Արցախի կործանումը, որովհետև հենց նույն պահին Սերժ Սարգսյանը գտնվում էր Արցախում և տեղի իշխանություններին հրահանգում էր, որ նրանք պետք է տարածքներ հանձնեն, ինչը բերելու էր հակառակորդի կողմից լայնամասշտաբ հարձակման, քանի որ ադրբեջանցիները ունենալու էին ավելի լավ ռազմավարական բարձունքներ և, ոգևորված լինելով իրենց հաղթանակով, անցնելու էին լայնամասշտաբ պատերազմի։ Այս ամենը կանխվել է «Սասնա ծռերի» կողմից։ Այդ մարդիկ իրացրել են ապստամբելու իրենց իրավունքը, իսկ իրավունքների իրացման համար որևէ մեկը չի կարող պատժվել։

– Բայց չէ՞ որ կան մահացած ոստիկաններ…

– Նախ՝ ինչպես այսօր դատավարության ժամանակ դատախազության կողմից ներկայացված ապացույցները ցույց տվեցին, «Սասնա ծռերը» չեն կրակել առնվազն երկու ոստիկանների ուղղությամբ, և դրա պատասխանատուները հենց ոստիկանությունն ու նախորդ ռեժիմն են։ Իսկ եթե հարցին նայում ենք ավելի գլոբալ, ապա պետք է հասկանանք, որ զինված ապստամբությունը զինված երկու կողմերն են, որոնք կրակում են միմյանց վրա, և լինում են նաև վիրավորներ և զոհեր։ Հիշենք, որ նաև «Սասնա ծռերից» կան վիրավորներ, ովքեր ամբողջ իրենց կյանքում մնալու են հաշմանդամ։ Բայց եթե մենք վերցնենք զինված ապստամբությունների այլ օրինակներ, օրինակ՝ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ հազարավոր զոհեր, Կուբայի հեղափոխությունը՝ հազարավոր զոհեր, բայց մինչև այսօր ոչ թե Կուբայում, այլ Հայաստանում երիտասարդները Չե Գևարայի պատկերը իրենց կրծքին են կրում՝ որպես ազատության մարտիկի։ Հիմա ինչ է ստացվում, մենք Կուբայի ազատության մարտիկներին փառաբանում ենք, Հայաստանի ազատության մարտիկներին դատո՞ւմ։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Այո, դրանից հետո Կուբան ուղղակի բարգավաճեց՝ դառնալով աշխարհի առաջատար երկրներից մեկը և իր տնտեսությունով և քաղաքացիների հիմնարար իրավունքներով և ազատություններով։ Եվ ուրեմն ,կետցցե՜ Կոմանդանտեն և Չեգեն։
    ՀԳ
    Խեղճերը դեռ մինչև հիմա ուշքի չեն գալիս։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930