Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՏՄՊՊՀ տվյալների՝ որոշ երևույթներ կարող են առավելապես վկայել խոշոր ներմուծողների մոտ փաստաթղթերով իրականից ցածր գնի առկայության ռիսկերի մասին

Հունիս 28,2018 10:58

Գազալցակայաններում իրականացվող ապօրինությունների մասին

Վերջին շրջանում ինձ ուղղված բազմաթիվ բողոքների հետ կապված՝ ամսվա սկզբին դիմել էի ՏՄՊՊՀ, մասնավորապես՝ հեղուկ գազի 1 լիտրի արժեքի 180-ից 210 հայկական դրամ բարձրացվելու, ապա 200 դարձնելու և գինն այդ շեմի վրա պահպանվելու հարցով։

Սպառողները վստահ են, որ բարձրացումն անհիմն է։

Իմ կողմից առաջարկվել էր իրականացնել հեղուկ գազի շուկայում գների ավելացման ուսումնասիրություն և չարաշահումներ հայտնաբերելու դեպքում իրավախախտ անձանց ենթարկել պատասխանատվության՝ կարգավորելով շուկայում գնային անհիմն տատանումները։

Այսօր ստացել եմ հանձնաժողովի նախագահ Ա․ Շաբոյանի պատասխանը, որում նա հայտնում է, որ հանձնաժողովը ավարտել է հեղուկ գազի ոլորտում իրականացված ուսումնասիրությունը, որն ընդգրկել է ինչպես շուկայի կառուցվածքի, այնպես էլ գնագոյացման շղթան:

Ըստ ՏՄՊՊՀ տվյալների՝ որոշ երևույթներ կարող են առավելապես վկայել խոշոր ներմուծողների մոտ փաստաթղթերով իրականից ցածր գնի առկայության ռիսկերի մասին, ինչի կապակցությամբ հանձնաժողովը առկա ամբողջ նյութերը փոխանցել է ՊԵԿ՝ առաջարկելով իրականացնել իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ հսկողական միջոցառումներ՝ հեղուկ գազի փաստաթղթերում արտացոլված տվյալների իսկությունը ճշտելու ուղղությամբ:

Քանի որ հանձնաժողովի ուսումնասիրությունները կատարվում են տնտեսվարողների կողմից ներկայացված փաստաթղթային տվյալների հիման վրա, որոնց լիարժեք և հավաստի լինելը մրցակցային մարմնի կողմից գնահատականներ հնչեցնելու կամ որոշում կայացնելու համար խիստ էական է, ուստի ՊԵԿ կողմից անհրաժեշտ հսկողական միջոցառումներ իրականացվելուց հետո, ևս մեկ անգամ կկատարվի ուսումնասիրություն:

Մանրամասները՝ կից ներկայացված փաստաթղթում։

Ես շարունակելու եմ հետևողական կերպով պաշտպանել մեր քաղաքացիների շահերը բոլոր ատյաններում։

Սպասենք հետագա արդյունքներին ․․

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930