«Հետախուզում-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 27-ին՝ ժամը 17.20-ին, ոստիկանության ՔՀԳՎ, Դավիթաշենի բաժանմունքի և ԱՎՎ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 17/10 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Հովհաննես Ս.-ն, որը 2015թ հուլիսի 1-ից հետախուզվում է ՌԴ Ադիգեյայի Հանրապետության ՆԳՆ բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /Սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ/:
Խափանման միջոցը՝ կալանք:
ՀՀ ոստիկանություն