Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Յալովիցը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Դա չպետք է դառնա որոշ գործիչների դեմ պայքար». VOA

Հունիս 28,2018 10:38

«Ամերիկայի Ձայն». Հայաստանում կոռուպցիայի կարևոր օղակներից է օլիգարխիկ տնտեսական համակարգի ու պետական հատվածի սերտաճումը, որը գործում էր շուրջ 35 տոկոս ստվերային տնտեսության պարագայում: Դրա մասին է վկայում Transparency International-ի զեկույցը: Վերլուծաբան Քեն Յալովիցը առանձնացնում է սերտաճման խնդրի արդիականությունը:

«Հայաստանում փոխկապակցված էին օլիգարխիկ բիզնես շրջանակներն ու կառավարությունը: Սա կարևոր խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել»,- նշում է Վրաստանում և Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քեն Յալովիցը:

Փորձագետների կարծիքով նախկին իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարը կրում էր ձևական բնույթ: Դրա վառ օրինակն է կառավարության ձևավորած հակակոռուպցիոն հանձնաժողովը, որի գործունեությունը փորձագետները գնահատում են անարդյունավետ:

«Նախկին իշխանությունների վարած հակակոռուպցիոն ռազմավարությունը լուրջ բնույթ չէր կրում: Ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովը կրում էր ձևական բնույթ: Հակակոռուպցիոն մարմինը պետք է զերծ լինի շահերի բախումներից»,- ասում է հակակոռուպցիոն պայքարի փորձագետ Սթիվեն Գաուֆորփեն:

«Չափազանց գովելի են նոր իշխանությունների քայլերն ընդդեմ կոռումպացված գեներալների ու գործիչների, սակայն անհրաժեշտ է անել ավելին: Դա չպետք է դառնա որոշ գործիչների դեմ պայքար: Անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ արդարադատության, դատական համակարգերում, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ոլորտների տարանջատում»,- ընդգծում է դեսպան Յալովիցը:

Դեսպան Յալովիթցի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր է պահպանել օրինականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Զուգահեռներ անցկացնելով Վրաստանի հետ՝ նա կոչ արեց Հայաստանի նոր իշխանություններին խուսափել Վրաստանում թույլ տված սխալներից:

«Սաակաշվիլիի իշխանությունը սկսեց հետապնդել օլիգարխներին և կոռումպացված գործիչներին, սակայն այդ գործողությունները չէին ուղեկցվում բաց, թափանցիկ իրավական գործընթացներով, այլ ընդամենը վերջիններից բռնագանձում էին գումարներ: Նրանք դատական համակարգը օգտագործում էին որպես ճնշման միջոց, որի արդյունքում շատ մարդիկ հայտնվեցին ճաղերի հետևում: Կարծում եմ՝ դա կոռուպցիայի մեկ այլ դրսևորում էր: Ես կոչ կանեմ Հայաստանի իշխանություններին խուսափել դրանից»,- նշում է նախկին դեսպանը:

Նա կոչ է անում կոռուպցիայի դեմ վարել թափանցիկ պայքար՝ հիմնվելով ազատ մամուլի ու օրենքի վրա: Կոռուպցիան արմատախիլ անելու հարցում նա կարևորում է նաև հանրային լուրջ աջակցությունը:

 

 

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930