Ադրբեջանի հետ ակտիվ մարտական գործողությունների վերսկսման վտանգը կա 1994 թվականի զինադադարի կնքումից մինչ այս պահը եւ, կարծում եմ, կլինի նաեւ հետագա տասնամյակների ընթացքում: Այդ վտանգի աստիճանն ուղղակիորեն պայմանավորված չէ նրանով, թե ինչպիսի ռեժիմ է Հայաստանում՝ ավտորիտար, թե դեմոկրատական, նրանով, թե որքանով է լեգիտիմ իշխանությունը, ինչպես նաեւ նրանով, թե ինչպիսի մարդիկ են իշխանավորները՝ թալանչիներ, թե բյուրեղյա անձնավորություններ: Անուղղակիորեն, այո, որքան մենք ուժեղ ենք, այնքան հակառակորդը քիչ շանսեր կունենա հասնելու հաջողության եւ, գուցե գիտակցելով դա, չի ցանկանա դիմել արկածախնդրության: Եվ տեսականորեն, այո, եթե «թավշյա հեղափոխությունը» տա այն արդյունքները, որոնք մենք բոլորս ակնկալում ենք, ապա մեր երկիրն ուժեղանալու է նաեւ ռազմական առումով, եւ վտանգն էլ կնվազի: Բայց արձանագրենք (եւ վարչապետն էլ է դրա մասին վերջերս խոսել), որ հիմա այս առումով վիճակը մոտավորապես նույնն է, ինչ երկու ամիս առաջ:
Ինչ կարող է անել իշխանությունը, բացի բանակում գողության դեպքերը բացահայտելուց եւ մեղավորներին պատժելուց: Կարծում եմ, աշխատանքի հիմնական ճակատը դիվանագիտության եւ ավելի լայն իմաստով՝ արտաքին քաղաքական ոլորտում է: Որ կտրուկ շրջադարձեր չեն արվում, դա, իհարկե, լավ է: Բայց բացի այդ շրջահայաց որոշումից, պետք են նոր գաղափարներ այն մասին, թե ինչպես բարելավել հարաբերությունները թե՛ Ռուսաստանի եւ թե՛ այլ երկրների հետ: Չգիտեմ՝ ինձ է թվում, թե իրականում է դա այդպես, բայց ռուսական կողմից, անկախ պաշտոնական հայտարարություններից, զգացվում է որոշակի վերապահ վերաբերմունք: (Գումարած ընդհանուր օրինաչափություն՝ արտասահմանյան գործընկերները գերադասում են աշխատել ոչ լեգիտիմ իշխանության հետ, որին ավելի հեշտ է ինչ-որ բան պարտադրել):
Եթե անկեղծ լինենք, պետք է նաեւ արձանագրենք, որ նոր իշխանությունն առայժմ չի մշակել Ղարաբաղյան հարցում պաշտոնական Երեւանի հայեցակարգը, եւ արվող հայտարարությունները հաճախ կրում են կցկտուր եւ հակասական բնույթ: Եվ այստեղ, իհարկե, օգտակար կլինի նախկին իշխանավորների փորձը: Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանի խոսքերն այն մասին, որ այստեղ կարող է օգտակար լինել նաեւ Սերժ Սարգսյանը, բուռն արձագանքի են արժանացել: Բայց ինձ թվում է՝ այդ մոտեցումը պետական է՝ ի հակադրություն զգացմունքային զեղումների, որոնք, բնականաբար, գերիշխում են հասարակության մեջ: Արտաքին քաղաքականությունը, սակայն, պահանջում է սառնասիրտ, ռացիոնալ, «անկիրք» մոտեցում: Հեղափոխությունից հետո նման մոտեցում մշակելը բարդ է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Երկրներ կան, որոնք մեր անմիջական ուշադրութեան կենտրոնում պիտի լինեն արտաքին քաղաքականութիւնն իրականացնելիս: Ամենակարեւորն իհարկէ մեր (1) հարեւաններն են, ապա (2) հարեւանների հարեւանները եւ (3) հարեւանների հարեւանների հարեւանները:
Մի կողմ թոողնենք Բելառուս, Ղազաստան եւ այլն, որ յաճախ բացայայտ ադրբեջանամէտ կեցուածք ունեն: Դա խօսակցութեան այլ թեմա է: Ինչպէս նորաձեւ է ասել՝ «իրենց շահն է այդպէս պահանջում»:
Իմ նշած երկրների ցանկում 3 երկիր կայ (Թուրքիան ու Ադրբեջանը չհաշուած), որոնց հետ մեղմ ասած յարաբերութիւններ չունենք (ներառեալ դիւանագիտական)՝ Սաուդիան Արաբիա, Պակիստան եւ Իսրայէլ: Մի կողմ եմ դնում առաջին երկուսին:
Հարց պարոնայք. ինչո՞ւ են հայ-իսրայէլական յարաբերութիւններն այդքան ողբալի վիճակում: Մի՞թէ կարելի է 30 տարի այդ աստիճան անլուրջ լինել եւ «անտեսել» տարածաշրջանի կարեւոր խաղացողներից մէկին: Որքան ես եմ հասկանում Իսրայէլը կողմ է զարգացնելու այդ յարաբերութիւնները:
Ուստի, հայկական կողմը (Կառավարութիւն, ԱԳՆ) պէտք է յստակ բացատրի հայ հանրութեանը, թէ ով է հարցը ձգձգողը: Թերեւս այսքանը,,
Եթե պատրաստ ես պատերազմի, ինքը պատերազմը արդեն վտանգ չի կոչվում, այլ հակառակը՝ բարդ խնդիրներ լուծելու արդյունավետ միջոց: Ազատությունը՝ դա միայն միջոց է, այդ միջոցը դեռ պետք է սովորել ճիշտ արդյունավետ օգտագործել, եթե մարդը կամ ազգը ազատության մեջ է, բայց անգյալությամբ է զբաղված ու չի զբաղվում այդ ազատությունը պաշտպանելու անընդմեջ ծանր ու պատվավոր գործով, շատ շուտ այդ ազատությունը ձեռքից կառնեն՝ բնության օրենքն է: Մենք հո թշնամի չենք մեր սահմանամերձ քոչվորների համար, հակառակը՝ մենք նրանց կտանք ազատություն իրենց բնական քոչվոր կյանքով ապրելու ու իրենց ոչխարները արածացնելու համար: Քոչվորը չունի հստակ պապենական տարածք, նա մեկ մի տեղաբնիկի հողն է գրավում ու իր ոչխարներն արածացնում, մեկ ուրիշի, դրա համար քոչվոր ու հարեւան գաղափարներն իրար հետ անհամատեղելի են:
Հետեւություն՝ քոչվորներն իրար հետ պետք է միավորվեն, իսկ բնիկ ազգերն՝ իրար հետ ու քոչվորն ու տեղաբնիկն իրար դեմ պետք է պատերազմեն, սա է միակ բնական ճանապարհը քոչվոր ու տեղաբնիկ տեսակների հիվանդ ու թույլ տարրերից ազատվելու համար, որ իրենց ցեղակիցներին չհիվանդացնեն: Այնպես որ եկեք ազգովին պատրաստվենք պատերազմի ու ցանկանանք պատերազմել մինչ հաղթանակ: