Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մերօրյա «սեպագրեր»՝ Սաղմոսավանքում

Հունիս 28,2018 15:30

13-րդ դարում կառուցված Սաղմոսավանքը ամենաայցելված մշակութային հուշարձաններից է, հայկական ճարտարապետության գեղեցկագույն նմուշներից: Այն աշխարհում միակ վանքն է, որը սաղմոսների անունով է կոչվում, պատճառն էլ այն է, որ հրաշալի ակուստիկա ունի: Վերջին շրջանում շատերն են ձգտում պսակվել Սաղմոսավանքում, որովհետեւ այն գեղատեսիլ վայրում է գտնվում՝ Քասախ գետի բարձրադիր հատվածում: Այստեղ է կայացել նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի եւ Արիանա Քաոլիի պսակադրությունը: Մեր այցելության պահին էլ ռուսաստանաբնակ հայեր էին ամուսնանում՝ մեր օրերում կայացող հարսանիքների բոլոր կանոններով: Այցելուներից ոմանք նույնիսկ իրենց մասին հիշատակություն են թողել, բնականաբար ոչ սեպագիր: Անգամ ստորագրել են վանքի հարեւանությամբ գտնվող քարերի վրա ու մակագրել՝ սիրով:

Լուսանկարը՝
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

27.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930