Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.
«Ադրբեջանական հաքերները երեկ կոտրել էին մեր ԱԺ կայքը։ Հետքերը դեռ գուգլի քեշերում մնացել են http://webcache.googleusercontent.com/search…
Նաեւ, իրենք հայտնում են, որ կարողացել են ներխուժել կառավարական Մալբերի համակարգ եւ տեղադրել այնտեղ նկարներ։ Սքրինշոթը Մալբեերից ա։ Գրեթե բոլոր պետական կառույցներում են սա տեղադրել։ Հուսանք, դա չի նշանակում, որ Մալբերիից չեն կարողացել տանել ներքին շրջանառության փաստաթղթեր»:
Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի Գործընկերներ,
Տեղեկացնում եմ, որ հունիսի 26-ին ադրբեջանական հաքերների կողմից ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ SQL Injection-ի միջոցով հաքերներին հաջողվել է բազայում կատարել փոփոխություն, որի հետևանքով էլ հնարավոր է դարձել կայքի վեցերորդական մակարդակի հղմամբ էջում այլ նկար ցուցադրել։
Առկա բոլոր թերությունները վերացվել են, բարձրացվել է անվտանգության ապահովումը»։