Հունիսի 27-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ թաքցրած կորստի մասին, ով մահացել էր նախորդ տարվա օգոստոսին։ Կորստի մասին տեղեկության աղբյուրը ստացել ենք Ռազմինֆոյի ընթերցողներից մեկից։
Հունիսի 27-ին ադրբեջանական Qafqaz.info կայքի կողմից հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երևում էր ադրբեջանցի զոհված զինծառայողի գերեզմանաքարը։ Տեսանյութը այն մասին էր, որ գերեզմանատան մերձակայքում ապրող մարդիկ բողոքում էին գերեզմանի տեղափոխման համար, քանի որ վախենում են զինծառայողի նկարից։
Զինծառայողը Իսայեվ Ասիմ Ֆիրդովսի օղլուն է` ծնված 1998թ, որը մահացել է 2017թ օգոստոսի 9-ին։ Այս զինծառայողի մասին ադրբեջանական կողմը լռել է, որևէ աղբյուրում տեղեկություններ չեն նշվել։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ռազմինֆո»-ի կայքում: