Արման Մուսինյան. Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ժամանակին տարածված մի հերյուրանքի թարմացման փորձի մասին
Պատմաբան Արտակ Մովսիսյանը այսօր անդրադարձել է դաշնակցության կողմից 1993 թվականին հրապարակված մի կեղծ փաստաթղթի, որում արձանագրված է, թե իբր ՀՀ Առաջին նախագահը եղել է ԿԳԲ-ի ավագ լեյտենանտ։
Ժամանակին Առաջին նախագահի մամլո ծառայությունը այնքան անհեթեթ է համարել այդ հրապարակումը, որ հարկ չի համարել անդրադառնալ դրան։ Մենք ուրախ ենք, որ Մովսիսյանը մեզ առիթ է տալու սպառիչ կերպով հերքելու այդ զառանցանքը։ Այդ նկատառումով, ստորեւ հրապարակում ենք որոշ փաստաթղթեր Լեւոն Տեր-Պետրոսյանի զինվորական հաշվառման անձնական գործից.
- Երեւանի Պետական Համալսարանի ռազմական ամբիոնի բնութագիրը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին
Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արաբական բաժնի 5-րդ կուրսի ուսանող Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանի ծառայողական բնութագիրը.– 1965թ. Փետրվարից մինչեւ 1967թ. Դեկտեմբեր ռազմական ամբիոնում սովորելու ընթացքում Լ. Հ. Տեր-Պետրոսյանն իրեն դրսեւորել է որպես ընդունակ, աշխատասեր եւ կարգապահ ուսանող։ Քաղաքական առումով արտահայտել է ԽՄԿԿ ազգային քաղաքականությանը վերաբերող սխալ տեսակետներ։
Աչքի է ընկնում լավ ընդհանուր զարգացածությամբ։ Ռազմական առարկաներն ուսումնասիրել է հետաքրքրությամբ։ Ձեռք է բերել արաբերենից-ռուսերեն եւ հակառակ ուղղությամբ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր թարգմանության կայուն հմտություններ։ Տիրապետում է լավ արաբական ձեռագրի։
Ռուսերեն եւ արաբերեն լեզուների ռազմական տերմինոլոգիան յուրացրել է հիմնավորապես։ Ռազմական առարկաների բոլոր կուրսային եւ ավարտական քննությունները հանձնել է գերազանց։
Ակտիվ մասնակցություն է ունեցել ֆակուլտետի գիտական աշխատանքում եւ ռազմական ամբիոնի պատի թերթի թողարկման ու քաղինֆորմացիաների անցկացման գործում։
Գիտական հետազոտությունների հակում ունի, հետաքրքրվում է արաբական երկրների պատմությամբ եւ տնտեսությամբ։ Գիտե թուրքերեն, լրացուցիչ՝ ինքնուրույնաբար սովորել է ֆրանսերեն։
Շարային առումով բարեկազմ է։ Բնավորությամբ՝ հանգիստ, զուսպ, նախաձեռնող։ Հաճախ բողոքել է գերհոգնածության պատճառած գլխացավից։
Եզրակացություն
- Քաղաքական, գործնական եւ անձնական որակներով արժանի է «վարչական ծառայության պահեստազորի կրտսեր լեյտենանտ» առաջնային սպայական կոչման շնորհմանը։
- Խաղաղ եւ պատերազմական վիճակներում որպես արաբերենի թարգմանիչ կարող է օգտագործվել երկրի ներսում։ Ռազմական ամբիոնի ավագ դասախոս, փոխգնդապետ Ռոգուշին։ Բնութագրի եւ եզրակացություննեի հետ համաձայն եմ՝ գնդապետ Պերեդերեյ։
- Լեւոն Տեր-Պետրոսյանի զինվորական ծառայության պիտանելիության ատեստացիան, տրված Երեւանի Սպանդարյանի շրջանի զինվորական կոմիսար, գնդապետ Ա. Մկրտչյանի եւ հաստատված ՀԽՍՀ Զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Ա. Ղազարյանի կողմից
Այս երկու փաստաթղթերից ակնհայտ է դառնում՝
ա. որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է ոչ թե ԿԳԲ-ի, այլ ԽՍՀՄ զինված ուժերի պահեստազորի ավագ լեյտենանտ, ռազմական թարգմանչի մասնագիտությամբ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ilur.am»-ի կայքում:
ԽՄԿԿ ազգային քաղաքականությանը վերաբերող սխալ տեսակետներ արտահայտելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանին լավագույն դեպքում կաքսորեին Տուռուխանկս:
Արտակ Մովսիսյանը ասում է ճշմարտությունը: