Aravot.am-ը Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում նախարարների, թվում՝ Պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանի բլոտ խաղալու մասին գրառմանը, որ ֆեյսբուքի իր էջում կատարել էր Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Շատ նորմալ եմ վերաբերվում, մարդիկ պետք է լավ աշխատեն, լավ հանգստանան, կարողանան նաեւ ընկերական շրջապատ ձեւավորել»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Իսկ ինչպե՞ս է վերաբերվում նախարարների՝ բլոտի հաղթանակը հանրայնացնելուն:
Պարոն Սարգսյանը այս հարցին էլ հետեւյալ կերպ պատասխանեց. «Դա էլ քաղաքական ճաշակի հարց է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ