Ջերմուկում շարունակվող գրոսմայստեր Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարում այսօր կայացած 7-րդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը 5,5 միավորով բաժանում է 1-2-րդ հորիզոնականները: Միանգամից ինը շախմատիստներ, որոնցից հինգը Հայաստանի ներկայացուցիչներն են, վաստակել է 5 միավոր: Նրանք են Արամ Հակոբյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը:
Վաղը կկայանա նախավերջին՝ ութերորդ տուրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ