Արձագանքելով Aravot.am-ի «ԿԳ փոխնախարարի մորը վերապատրաստելու իրավունք է շնորհվել» լուրին ԿԳ նախարարությունից ասացին, որ ԿԳ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի մոր անունը ոչ թե Սեդա է, այլ Ռուբինա եւ նա վերապատրաստումով չի զբաղվում:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նաեւ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արեւիկ Անափիոսյանը Սեդա անունով մայրիկ չունի»:
Այս մասին փոխնախարը նույնպես գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Իսկ ավելի վաղ պատասխանելով մեր՝ վերապատրաստելու իրավունք ստացած կազմակերպությունների վերաբերյալ հարցին, ԿԳ նախարարն ասել էր, որ իրենց մոտ ազատ է, եւ մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուրը:
«Առավոտը» հայցում է փոխնախարարի ներողամտությունը
Արեւիկ Անափիոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից: