Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից՝ ապահովելով մաքուր համամասնական ընտրակարգ». առաջարկում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը

Հունիս 27,2018 20:35

Ինչպես և խոստացել էի, այսօր կանդրադառնամ Վենետիկ կատարած աշխատանքային այցիս մանրամասներին, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթիս:

Հպարտությամբ և պատասխանատվությամբ հայտարարեցի, որ իրականացնելով թավշյա, առանց բռնության, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, Հայաստանը հաջողությամբ է անցել այդ քննությունը, և այսօր վստահորեն կարելի է պնդել, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը տարածաշրջանի ամենաժողովրդականն է, ավելին, Հայաստանի կառավարությանը լիակատար աջակցում է հայկական սփյուռքը:

Նշել եմ, որ մեր կառավարությունն իր առջև խնդիր է դրել կառուցել մի երկիր, որտեղ մարդն իրեն երջանիկ կզգա: Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել՝ իշխանությունը ձևավորելու իր անառարկելի իրավունքը:

Հիմնական շեշտադրումս հետևյալն էր, որ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու համար: Մի քանի խոսքով ուրվագծել եմ նաև մեր փոփոխությունների ուղղությունը՝

 

  • Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից՝ ապահովելով մաքուր համամասնական ընտրակարգ,

 

  • Ներդնել կրկնաքվեարկությունները կանխելու մեխանիզմներ,

 

  • Մաքրել ընտրական ցուցակները,

 

  • դատական պաշտպանության իրավունքը դարձնել գործնականում իրագործելի,
  • և այլն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930