Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի փոխմարզպետի և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության միջև զրույցի լուրջ թեմա է հասունանում

Հունիս 27,2018 20:02

Երեկ լրագրողները Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանին տեղեկացրեցին, որ Շիրակի մարզի երկու համայնքների՝ Կապսի ու Հովունու դպրոցների շենքերը օր օրի վնասվում են, ապակիները կոտրվում են տվյալ տարածքում ռուսական ռազմաբազայի զորավարժանքների պատճառով։ Լրագրողներից մեկն առաջարկեց՝ միգուցե ռուսական կողմից պահանջեք, որ իրենց հասցրած վնասը հատուցե՞ն, եթե սեփական սեկտորը տուժում է, սակայն վնասի փոխհատուցում չի կատարվում, գոնե պետական հիմնարկներին տված վնասը փոխհատուցեն։

Շիրակի փոխմարզպետը, լսելով, այսպես արձագանքեց․«Ես կարծում եմ՝ ձեր առաջարկը բավական հետաքրքիր է, ես այն չէի վերցրել իմ ուսումնասիրության դաշտում, որովհետև չեմ հասցրել այդքան խորանալ այդ դպրոցների, այսպես ասած, կառուցման գործընթացին։ Երեք օր առաջ են իմ մոտ հարցը բարձրաձայնել և ես խնդրել եմ պարզաբանել՝ ո՞ւր է գնացել, ի՞նչ լուծման փուլում է և ո՞ւր պիտի գնա։ Այս առաջարկը կընդունեմ, ես չեմ իմացել, որ դպրոցը հենց այդ պատճառով է վթարային դարձել, այդ գնահատումները ինձ չեն ասել։ Հանձնարարականը տրված է , ուսումնասիրության ընթացքում ինձ կասեն պատճառները՝ ինչո՞ւ է դպրոցն այդ վիճակում, եթե պատճառը դա է, միանշանակ ես կփորձեմ հնարավոր միջոցները քննարկել։

Եթե այդ պատճառով է, ես կարծում եմ վնասի փոխհատուցում պետք է լինի, բայց եթե կա խնդիրը, ապա դպրոցն ամրացնելով՝ մենք հարց չենք լուծի, որովհետև ընդամենը երկու օր հետո հնարավոր է պայթյուններ լինեն։ Այսինքն՝ պետք է վերանայել՝ արդյո՞ք բնակավայրին մոտ նման մակարդակի զորավարժություններ իրավունք ունեն անել, թե՝ոչ։ Շնորհակալ եմ՝ այս հարցը բարձրաձայնեցիք, հենց ասուլիսից հետո անմիջապես հետամուտ կլինեմ այս հարցի պարզաբանմանը, որովհետև այստեղ կա նաև երեխայի կյանքի, անվտանգության խնդիր»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կապսի դպրոցի լուսանկարը՝ Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930