Լրահոս
Օրվա լրահոսը

Թեղուտի շահագործումը դադարեցված է. պոչամբարի պատվարի կայունության խնդիր կա

Հունիս 27,2018 19:30

Թեղուտի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունը նամակ է ուղարկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին, որ չի կարող ներկա գտնվել Թեղուտի թեմայով քննարկմանը: Այսօր հակակոռուպցիոն կենտրոնը «Թեղուտի պատուհասը. ո՞րն է լուծումը»  թեմայով քննարկում էր կազմակերպել՝ հասկանալու համար ինչ է կատարվում Թեղուտում, ինչ են պատրաստվում անել ընկերությունը եւ պետական մարմինները:

Հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանի խոսքով՝ հարցումներ են ուղղվել Էներգետիկային, բնապահպանության, գյուղատնտեսության արտակարգ իրավիճակների նախարարություններին եւ Թեղուտ ընկերությանը, մի շարք հարցերի տրվել են պատասխաններ, սակայն ավելի շատ հարցեր մնացել են անպատասխան:

Նշենք, որ վերջերս Թեղուտ ընկերությունը դադարեցրել է հանքավայրի շահագործումը, սակայն ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց աշխարհագրագետ, բնապահպան Լեւոն Գալստյանը հանքի սեփականատերը դադարեցման մասին, պաշտոնապես չեն տեղեկացրել պետական մարմիններին, ինչը նշանակում է, որ նրանք խախտել են «Ընդերքի մասին» օրենսգիրքը, պայմանագրային պայմանները եւ կառավարությունն էլ ոչ մի քայլ չի ձեռնարկել.

«Այդ ծրագիրն ամբողջությամբ կոլափս են արել, որը որ տասը տարի PR էր որպես մի հիասքանչ, այդ խախտումները ենթադրում են, որ նրանք պետք է արդեն զրկված լինեին բոլոր տեսակի իրավունքներից: Իրենք հիմի ընդունում են, որ գլխավոր խնդիրը դա պոչամբարի պատվարի կայունության խնդրի պատճառով են իրենք դադարեցրել հանքի շահագործումը եւ հիմա ուսումնասիրություններ են գնում: Այսինքն՝ այն ինչ-որ մենք ասում էինք դեռեւս մեկ տարի առաջ, միջազգային փորձագետները երկու տարի առաջ: Մենք պնդում էինք, որ Թեղուտի գլխավոր խնդիրը պոչամբարի պատվարի կայունությունն է, բայց բոլորը հերքում էին՝ սկսած Թեղուտ ընկերությունից, վերջացրած բոլոր պետական մարմիններով»:

Քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը ներկայացրեց, թե Թեղուտի սեփականատերերն ինչ ճանապարհներով են խոշոր գումարներ հայթայթել՝ հանքը շահագործելու տեխնիկա ձեռքբերելու համար. «Մինչեւ 2010 թվականը փող չեն ունեցել, սկսել են դանիական կազմակերպությունների հետ կապեր հաստատել: Ի դեպ, մենք լուրջ կասկածներ ունենք, որ այստեղ կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել, թե ինչպես են սարքաշինական ընկերությանը ի վեր ջո համոզել, որ այդ վարկավորումը տեղի ունենա»:

Աննա Շահնազարյանի խոսքով, 2012 թվականին  EKF միջազգային կազմակերպությունը հանդիպել է հայաստանյան հ/կ-ների հետ եւ հայտնել Թեղուտի շահագործման ապօրինությունների մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930