Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորված անձի խնդրի լուծումը հնարավոր է միայն օրենքի շրջանակներում

Հունիս 27,2018 18:55

Քրեակատարողական նոր քաղաքականության պահանջները, որդեգրած սկզբունքներն ու խնդիրները ներկայացնելու նպատակով հունիսի 27-ին Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ այցելեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այցելության ընթացքում քրեակատարողական հիմնարկի ծառայողների  մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, շեշտը դրվեց հատկապես կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի, անձնակազմի արհեստավարժության, միջանձնային փոխհարաբերությունների, կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պաշտպանության, վերջիններիս ուղղման, վերասոցիալականացման աշխատանքների վրա:

Քրեակատարողական ծառայության պետը հրահանգավորման ժամանակ անձնակազմի հետ զրուցեց հիմնարկի խնդիրների, հիմնարկի մասնագիտական ուղղվածության կարևորության մասին, պահանջեց առավել խիստ ուշադրություն դարձնել արգելված իրերի ներթափանցման կանխմանը՝ խստացնելով հսկողությունը, անձնական պատասխանատվությամբ կատարել իրենց լիազորությունների շրջանակներում գործառույթային պարտականությունները` բարձր պահելով քրեակատարողական ծառայողի հեղինակությունը, անունն ու պատիվը:

Քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանը հայտնեց, որ պատրաստակամ է միասնական, ամենօրյա աշխատանքի շնորհիվ բարձրացնելու ծառայության արդյունավետությունը, ինչպես նաև նոր կառավարության օժանդակությամբ արագ գտնելու համակարգում առկա խնդիրների լուծումը, որից հետո քրեակատարողական ծառայողների ուղեկցությամբ շրջայց կատարեց հիմնարկում, եղավ կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, ռեժիմային մասնաշենքերում, ծանոթացավ պահման պայմաններին, զրուցեց դատապարտյալների հետ:

Իրավական բնույթի բացատրական զրույց ունեցավ նաև հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորված անձ Ա. Ա.-ի հետ՝ շեշտելով, որ վերջինիս խնդրի լուծումը հնարավոր է միայն օրենքի շրջանակներում:

Շրջայցի ավարտին Ծառայության պետ Ա. Մխոյանը հասցեական հանձնարարականներ տվեց հիմնարկի անձնակազմին:

 

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930