«Մարդիկ, ովքեր աշխատել եւ աշխատում են Երկրապահի շենքում, ես չեմ կարծում, որ Մանվել Գրիգորյանը մի աժդահա էր, որ կարար մենակ 5 տոննան վեկալեր 2 րոպեում մտցներ մի ինչ-որ շենքի տարածք ու նույն ձեւ էդ շենքի տարածքից վեկալեր դներ մի կողմ, տաներ ամառանոց: Միանշանակ, դա անհնարին է, տենց Տորք Անգեղներ մենք չունենք, դրանք լեգենդներ են, գրվել են», – Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Արաբո» հատուկ նշանակության ջոկատի հետախուզության հրամանատար Մկրտիչ Թադեւոսյանը:
Ըստ նրա, ԵԿՄ-ում աշխատակիցներ կան, որոնց աշխատասենյակի պատուհանները նայում են պահեստներին. «Չի կարող չլսել նման մարդը, դաժե հավաքարարը, որ աշխատել է տվյալ շենքում, տվյալ կազմակերպությունում, ժինջիլով մարդ են պահել էդ պադվալը՝ շան թուլի պես, պլյուս նկարահանած կա, որ մարդուն հանում են, տանում են ջուր ա խմում, լվացվում ա նույն տարածքի մեջ բասեին, ցայտաղբյուր եւ այլն, ոչ մեկը չի տեսնում էդ ամեն ինչը՞: Երեւի դա կույրերի միավորում է, ես ավելի շատ կասեմ՝ դրանք կույրերի, խուլ ու համրերի միավորում են, քան թե Երկրապահ, եթե տենց ա: Չի կարելի պղծել էդ ԵԿՄ-ն, մեզանով է ստեղծվել, մե՛նք ենք ստեղծել, մեր արյան գնով, մեր զոհված ընկերներով: Նույն Մանվել Գրիգորյան չէ, ով ուզում է լիներ, դրանից առաջ էլ գոյություն ուներ Բազեյան Աբո, Կոռնիձորի Արո, էդ ամեն ինչը միանշանակ չի կարա լինի, հասկանում եք: Եթե դա կառույց է, ուրեմն կառույց է: Կամ ի՞նչ է նշանակում՝ ես գնում եմ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը սատարեմ, ի՞նչ սատարես, դու երկրապահ ես:
Համլետ Հայրապետյանը որտեղի՞ց է վեկալել, ինքը գնում ա, թող ասի՝ ես գնում եմ, Երկրապահի անդամ եմ ես, ես չեմ էթում, դե դու գնա: Ես էթում եմ պրյամո Նիկոլին, կանգնեմ իրա կողքը, որ իրան վտանգ չսպառնա, ես իրա կուսակցության անունը չեմ էլ ուզում լսեմ: Նա, որպես մարդ, մարդ ա: Ես, որպես կռվող տղա, իրա կողքը կանգնած եմ, կարամ էթամ իրա կուսակցությանն էլ ձեն տամ, բայց ես՝ ոչ թե ԵԿՄ-ն: Ինքը սաղ օրը էնտեղ ա եղել, ասում ա՝ ես բան չեմ տեսել, չես տեսել, կույր ես, գնա քնի քո համար, ո՞նց չես տեսել»:
Մեր դիտարկմանը, որ Համլետ Հայրապետյանն ասաց, որ ցնցված են կատարվածից՝ Մկրտիչ Թադեւոսյանն արձագանքեց. «Այ լավ կլիներ, մի հատ ֆոկուս լիներ, Մանվել Գրիգորյանին մի հատ արդարացնեին, ասեին՝ էդ սաղ սուտ ա, սարքած ա, վլաստը տային իրան՝ նույն վլաստը, ի՞նչ էին անելու դրանք: Պապական խոսք կա՝ մկան ծակը փողո՛վ էին առնելու: Չի կարելի, տեսել ես՝ ասա տեսել եմ, մի՛ խաբի, չէ՞ որ սաղս էլ գիտենք, որ դու տեսել ես: Դու չէ, դուք՝ լիքը մարդիկ: Լիքը, որ էսօր հավաքվել եք իրար կողք, թե՝ 7 հոգի լինենք ԵԿՄ նախագահությունում, 10 հոգի լինենք, յանի մի հոգի ուտում էր՝ քիչ էր, հիմա էլ 7-8 հոգով կերեք: Կերաք էլի, էդքան կերել եք, էլ ի՞նչ եք ուզում ուտեք»:
Հարցին՝ այսինքն, դուք դեմ եք, որ կոլեգիալ մարմին լինի ԵԿՄ-ում՝ հրամանատարը պատասխանեց. «Միանշանակ: Իրանք-իրանք որոշում են ինչ պիտի անեն, մեր նման արդար, մաքուր տղերքին գցում են թյուրիմացության մեջ: Ախպեր, հլը եկեք նստենք հասկանանք՝ ինչ եք ուզում դուք, հլը դուք հասկացեք, թե ինչ ենք ուզում մենք: Էնքան զոհվածի ընտանիքներ ունենք, որ հացին կակա են կանչում մարդիկ: Տղեն գնացել ա պատերազմ, զոհվել ա, փրկել ա 30 հոգի մարդ, ես կարամ օրինակ բերեմ՝ մեր «Արաբո» հատուկ նշանակության ջոկատի Ռուբոն…էդ տղեն 10-15 հոգու փրկեց, ինքը զոհվավ, էսօր էթաս էդ մարդու տունը, հերը հիվանդ մեռնում ա, չենք կարում տանենք բժշկի՝ պետպատվեր չկա, տղեդ զոհվել ա՝ 50 տոկոսը տուր: Խի՞ տա, որ, խի՞: Ով կլինի ԵԿՄ նախագահը՝ ինձ ի՞նչ, մարդկա՛նց օգնեք, ի՛նձ օգնեք, ձե՛զ օգնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ