Aravot.am-ի տեղեկություններով, հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություններից մեկում ներգրավված է նաեւ ԿԳ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի մայրը` Սեդա Գասպարյանը:
Aravot.am-ը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց` արդյոք պատահականությո՞ւն է, որ ի թիվս այլոց, վերապատրաստելու իրավունք է շնորհվել այն կազմակերպությանը, որտեղ նաեւ փոխնախարարի մայրն է:
«Մեզ մոտ բոլորն ազատ են մասնակցելու»,-ընդամենն ասաց ԿԳ նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ