Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այբ»-ն ու ԿԳՆ-ն լեզո՞ւ են գտել

Հունիս 27,2018 17:40

Aravot.am-ը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց` արդյոք «Այբի» հետ ԿԳ նախարարությունը «լեզո՞ւ է գտել», որ երկու կողմն էլ այլեւս առաջվա նման ակտիվորեն չեն բարձրաձայնում հանրային հնչեղություն ստացած խնդիր մասին եւ դադարեցրել են «փոխհրաձգությունը»:

«Դեռ կխոսենք այդ մասին»,- ընդամենն ասաց նախարարը, որը վերջերս հայտարարել էր, թե աուդիտի արդյունքները առկա են, սակայն ինքը ժամանակ չունի դրանցով զբաղվելու:

Դրանից առաջ էլ ֆեյսբուքի իր էջում Արայիկ Հարությունյանը գրել էր, թե կրթական օլիգարխը նյարդայնանում է` արձագանքելով «Այբի» հոգաբարձուների խորհրդի հայտարարությանը:

Ի դեպ, «Այբ»-ի հիմնադիրներից Դավիթ Յանն էլ ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում «սպառնացել» էր, թե կվերանայի ծրագրերը` կապված Հայաստանում կրթական նախագծերում նվիրատվություններ անելու հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930