Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիրիայում տիրող արհավիրքի վերջը չի երևում

Հունիս 27,2018 16:55

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի ուղերձը հարավարևմտյան Սիրիայում տեղի ունեցող իրավիճակի մասին

Դամասկոս/Ամման/Նյու Յորք, 27-ը հունիսի 2018թ. – Սիրիայում տիրող արհավիրքի վերջը չի երևում: Արդեն որերորդ անգամ, Սիրիայի հարավարևմտյան հատվածում բռնության վերջին ալիքի պատճառով երեխաները հայտնվում են կրակի թիրախում:

Տիրող պատերազմական գործողությունների հետևանքով միայն երեք օրում գրեթե 20,000 երեխա է տարհանվել ընտանիքների հետ միասին: Չորս երեխա սպանվել է, իսկ շատերը՝ վիրավորվել:

«Վերջին հարձակումներից հետո քաղաքային ենթակառուցվածքները խոշոր վնասներ են կրել՝ այդ թվում վնասվել է տարածքային հիվանդանոցը, իսկ դա միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

Երեխաներն ու նրանց ընտանիքները սննդի, հիգիենայի պարագաների, դեղորայքի և պաշտպանության կարիք ունեն: Նրանք, ովքեր ուզում են հեռանալ, պետք է ապահով վայր հասնելու հնարավորություն ունենան՝ հեռու պատերազմի ահ ու սարսափից:

Ես կոչ եմ անում Սիրիայում պատերազմող բոլոր կողմերին՝ պահպանել և հարգել քաղաքացիների պաշտպանության հիմնարար սկզբունքը և դասել երեխաների անվտանգությունն ամեն ինչից վեր:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է աջակցության ձեռք մեկնել այս նոր սրման արդյունքում տուժածներին: Ողջ հարավարևմտյան հատվածում մեր աշխատակիցներն արդեն իսկ հարյուր-հազարավոր տուժած ընտանիքների տրամադրում են մի շարք ծառայություններ, այդ թվում՝ առողջապահական, սննդի, ջրի, սանիտարահիգիենիկ պարագաների մատակարարման, ինչպես նաև՝ կրթական ծառայություններ և սոցիալ-հոգեբանական աջակցություն:

Սիրիայի երեխաների կրած տառապանքն անընդունելի է: Սա չպետք է չափանիշ դառնա նրանց համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930