Լրահոս
Օրվա լրահոսը

Անթույլատրելի է, որ նման իրավիճակի պատճառով տուժեն ուսումնական գործընթացն ու աշակերտը

Հունիս 27,2018 16:45

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Խաչատուր Խաչատրյանը, Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանն ու փոխտնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Գևորգյանը: Քննարկեցին դպրոցում միջանձնային փոխհարաբերությունների պատճառով ստեղծված լարված իրավիճակը: Մարզպետը նշեց, որ պետք է եզրեր գտնել, աշխատանքային մթնոլորտ ստեղծել և կատարել օրենքով սահմանված բոլոր գործառույթները:

Անթույլատրելի է, որ նման իրավիճակի պատճառով տուժեն ուսումնական գործընթացն ու աշակերտը: Մարզպետը հանձնարարեց, որ յուրաքանչյուրն իր լիազորությունների սահմանում աշխատի, հանձնարարականը փոխանցեն ամբողջ աշխատակազմին, բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնելու հարցը քննարկման դնեն նաև մանկավարժական խորհրդի նիստում և անցնեն բնականոն աշխատանքի: Եվ զգուշացրեց նաև, որ ցանկացած թերացման կամ խախտման դեպքում, խնդիրը լուծվելու է միայն համապատասխան կարգավորող օրենքի սահմաններում:

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930