Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող Վ. Հ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից

Հունիս 27,2018 16:32

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. հունիսի 7-ի որոշմամբ ԿԲՀ որոշմանն անհամաձայնություն ունենալու պատճառով զորակոչից հրաժարված Վ. Հ.-ին ազատել է քրեական պատասխանատվությունից: 2014 թ.-ից պարբերաբար տարկետում ստացած Վ. Հ.-ին 2017 թ. հունվարին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինծառայությանը սահմանափակումով պիտանի էր ճանաչել, սակայն զորակոչիկը, համաձայն չլինելով այդ որոշմանը, հրաժարվել էր զինծառայության մեկնելուց:

Նրա կարծիքով՝ տարկետման ժամանակահատվածում բուժում չստանալով՝ չէր կարող առողջական վիճակը բարելավվել, հետևաբար՝ նախկինում նույն խնդրի համար տարկետում ստանալուց հետո չէր կարող այդ զորակոչին սահմանափակումով պիտանի ճանաչվել: Զինծառայությունից խուսափելու հիմքով հարուցվել էր քրեական գործ և ուղարկվել դատարան:

Ինչպես գործի քննության ընթացքում պարզ էր դարձել, ախտորոշումներից մեկը, որի հիման վրա զորակոչիկին նախկինում տարկետում էր տրամադրվել, պարզապես դիտարկման նպատակ էր ունեցել, ոչ թե՝ բուժման: Այն կապված էր սրտի աշխատանքի հետ. բժիշկ սրտաբանը դատարանում հայտնել էր, որ այն անցումային բնույթ է կրում և կարող է առանց բժշկական միջամտության անցնել, այդ նպատակով էլ տարկետումներ են տրվել:

Ինչ վերաբերում է մյուս ախտորոշմանը, որով զորակոչիկները զինծառայության ժամանակավորապես ոչ պիտանի են ճանաչվում,սխալմամբ էր դրվել, վրիպակը շտկվել էր ավելի ուշ:

Մինչ քրեական գործը քննվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Վ. Հ.-ը 2017 թվականի ձմեռային զորակոչին կրկին հետազոտվել է զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից և ճանաչվելով պիտանի՝ զորակոչվել է զինված ուժեր և այժմ զինծառայության մեջ է:

Դատարանը հաշվի է առել այդ հանգամանքը և եզրակացրել, որ արարքը հանրության համար այլևս վտանգավոր չէ, ինչպիսի պայմաններում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն, ամբաստանյալը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930