Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ դուր չեկավ ոստիկանության պատասխանը, ես դա անընդունելի եմ համարում». Օմբուդսմենը գտնում է, որ պիտի ներողություն խնդրեին

Հունիս 27,2018 16:27

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց 2017-ի իր տարեկան զեկույցը: Նա խոսեց հեղափոխության օրերին նաեւ լրագրողների նկատմամբ բռնությունների մասին:

Հարցին՝ Երեւանի ոստիկանապետ է նշանակվել մի անձ, որի հետ կապված լրագրողի նկատմամբ բռնության գործով դիմել են ՄԻԵԴ, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին՝ Թաթոյանը պատասխանեց, որ տեղյակ է այդ հրապարակումներին, հասարակական արձագանքին, նաեւ ոստիկանության արձագանքին. «Այդ գործը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով, դա նշանակում է, որ այն անձը, ում նկատմամբ գործը կարճվում է այդ հիմքով, համարվում է արդարացված: Ինձ դուր չեկավ ոստիկանության պատասխանը, ես դա անընդունելի եմ համարում: Ագրեսիվություն ունեցող պատասխանի մեջ ոստիկանությունը պետք է ընդգծեր լրագրողի դերի կարեւորությունը, հակառակն աներ»:

Ըստ Թաթոյանի, ոստիկանությունը պետք է ընդգծեր, որ անընդունելի է լրագրողի նկատմամբ բռնությունը, ներողություն խնդրեին ոստիկանության անունից լրագրողից, շատ կարեւոր է ցույց տալ նաեւ վերաբերմունքը. «Դրա համար այդ արձագանքը ինձ ընդհանրապես դուր չեկավ, հույս ունեմ, որ ոստիկանության մեր գործընկերները հետագայում այլ արձագանք կունենան իրենց դիրքորոշումներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930