Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եղնուկյանը՝ Փաշինյանին. «Սաբոտաժի խնդիր չկա. Ամուլսարի համար պետք է բողոքի ցույցեր անել»

Հունիս 27,2018 16:22

«Սաբոտաժի խնդիր չկա, բայց ինչ բողոքներ էլ լինեն, պետք է խանգարեն նրա գործունեությանը: Եթե մարդիկ, օրինակ, Ամուլսարի հետ կապված բողոքում են եւ առաջարկում հանքի շահագործումը ժամանակավոր դադարեցնել, ճիշտ են անում: Իշխանությունը պետք է կողմերին հանդարտեցնի եւ այդ խնդրով գործողություններ իրականացնի»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ բողոքի գործողությունները չդադարեցնելու պարագայում դրանք կդիտվեն որպես սաբոտաժ նոր իշխանության դեմ, ասաց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ, սփյուռքահայ իրավաբան Կարո Եղնուկյանը, որը վերջերս ազատվել է կալանքից:

Ապա Կարո Եղնուկյանը կարծիք հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը կապված են ներկայիս Սահմանադրությամբ, որը, Եղնուկյանի խոսքով, ապօրինի է. «Եթե վարչապետը լիազորություն ունի ինչ-ինչ օրենքներ փոխել, ինչո՞ւ չփոխել: Փաշինյանն Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմից պարտադրված է գործել Սահմանադրության շրջանակներում»:

Ինչ վերաբերում է առաջիկայում կազմակերպվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Կարո Եղնուկյանն ասաց. «Մենք՝ «Հիմնադիր խորհրդարանը», ոչ թե դեմ է ընտրություններին, այլ ասում է, որ նախկին իշխանությունների օրոք դրանք չեն եղել: ՀԽ-ն պետք է մասնակցի դրանց, իսկ թե ինչ ձեւաչափով, դեռ չենք քննարկել»:

Ըստ Կարո Եղնուկյանի, առաջիկա ընտրությունները չեն կարող արդար լինել, որովհետեւ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը» եւ ՀՅԴ-ն մեծ ֆինանսական միջոցներ ունեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930