Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Ես անում եմ այս պնդումը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, որը ներկայումս ներգրավված է քաղաքականության մեջ»

Հունիս 27,2018 16:16

«Պաշտպանիր մեկին, հզորացրու հազարին» ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-֊ը ամառային նստաշրջանում։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մինչ պատգամավոր դառնալը ես Հայաստանում մոտ 12 տարի աշխատել եմ որպես Մարդու իրավունքների գծով փաստաբան, և սա է պատճառը, որ Իրավապաշտպանների վերաբերյալ հարցերը չափազանց կարևոր ու մոտ են ինձ։

Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել իրավապաշտպանների հարցով զեկուցողին իր արժեքավոր աշխատանքի համար և շեշտադրել որոշ կարևոր դրույթներ։

Ստեղծված իրավիճակում, երբ ժողովրդավարական արժեքները մեծապես դեգրադացված են ու դիմագրավում են մեծ թվով մարտահրավերների, Մարդու իրավունքների պաշտպանները ողջ Եվրոպայում խիզախորեն և մեծ քաջությամբ պաշտպանում են ժողովրդավարությունը, Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Եվրոպայի խորհուրդը պետք է լինի խիստ ու անզիջում այս հարցում՝ պայքարելով Մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության համար, և այդ պայքարին պիտի աջակցեն Մարդու իրավունքների պաշտպանները, ինչը և ներկայումս տեղի է ունենում։ Եվ ուրեմն, Մարդու իրավունքների պաշտպանները օրենքի գերակայության, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտների բազմապատկիչներն են, առանց ում իրավապաշտպան առօրյա աշխատանքը չի կարող հաջողությամբ առաջ շարժվել։ Ես անում եմ այս պնդումը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, ով ներկայումս ներգրավված է քաղաքականության մեջ։

Ցանկանում եմ կրկին ընդգծել Եվրոպայի խորհրդի կարևոր դերը Մարդու իրավունքների պաշտպանների ոգեշնչման, պաշտպանության և նրանց աշխատանքի խթանման հարցերում՝ գործիքներ ստեղծելու, արդյունավետ մեխանիզմներ ապահովելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարմինների հաջող գործունեության միջոցով։

Ես ցանկանում եմ առանձնահատուկ աջակցությունս հայտնել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ համագործակցող իրավապաշտպանների և հատկապես ՄԻԵԴ-ում հայցեր ներկայացնող փաստաբանների  ահաբեկման դեպքերի մասին պարբերաբար հաշվետվությունների ներկայացման և արձագանքման մեխանիզմ ներդնելու վերաբերյալ հանձնարարականի մասով։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Եզրափակելով իմ խոսքը՝ ցանկանում եմ կատարել մի մեջբերում․ «Ավելի քան 2000 տարի առաջ չինացի գեներալ Սուն-Ցզուն ասել է,- «Սպանիր մեկին, ահաբեկիր հազարին»,- որպես իր ռազմական սկզբունքներից մեկը։ Այդ օրվանից այս մոտեցումը կիրառվել և կիրառվում է աշխարհի տարբեր կառավարությունների կողմից բոլոր հարցերում, բայց հատկապես լռեցնելու և ահաբեկելու համար քննադատությունը, անկախ ձայներն ու չհամաձայնողներին։ Մարդու իրավունքների պաշտպանների 6-րդ Դուբլինյան պլատֆորմին այս արտահայտությունն ստացել է «Պաշտպանիր մեկին, հզորացրու հազարին» տեսքը»։

Այսպիսով, պաշտպանեք մեկին, հզորացրեք հազարին, և Մարդու իրավունքները կգրավեն աշխարհը։

Լուսավոր Հայաստան կուսակցության

Մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930