Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիմեք Յունիբանկի Non-Cash վարկի համար օնլայն` առանց բանկ այցելելու

Հունիս 27,2018 15:41

«Non-Cash» անկանխիկ սպառողական վարկերի համար այսուհետ կարելի է դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Այդ կերպ Յունիբանկն էապես խնայում է իր հաճախորդների ժամանակը` հնարավորություն ընձեռելով վարկի համար դիմել ցանկացած պահի: Հաճախորդների հարմարավետության ապահովման համար վարկի հայտը կարելի է լրացնել` այցելելով ինչպես www.unibank.am կայք, այնպես էլ ֆեյսբուք:

Իր մատչելի պայմանների և պարզ ընթացակարգի շնորհիվ, «Non-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին: Վարկը տրամադրվում է անկանխիկ` քարտով, մինչև 48 ամիս ժամկետով: Գումարը կազմում է մինչև 1 մլն ՀՀ դրամ, տոկոսադրույքը` 15% տարեկան:

Վարկի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` բանկի վճարային տերմինալների միջոցով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

Սպառողական վարկավորման շուկայում Յունիբանկն առաջատար բանկերից մեկն է, ինչը մեծապես պայմանավորված է բնակչության համար վարկավորման մատչելի պայմանների ապահովմամբ: Այսօր Յունիբանկն օրական տրամադրում է ավելի քան 1 000 վարկ:

«Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում հատկապես արագ և պարզ սպասարկմանը և ձգտում է ծառայությունները մատուցել հաճախորդի համար ամենահարմար տարբերակով: Վարկերն առավել մատչելի դարձնելու համար այս տարի բանկի կողմից արդեն իսկ վերանայվեցին և նվազեցվեցին սպառողական վարկերի տոկոսադրույքները: Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որ հնարավորություն ընձեռեց իր հաճախորդներին վարկի համար դիմել նաև օնլայն: Այսօր մենք հայտի օնլայն տարբերակ ենք առաջարկում նաև Non-Cash վարկի համար, որպեսզի մեր հաճախորդները կարողանան օգտվել մեր ծառայությունից հենց իրենց տանը` առանց բանկ այցելելու և առավել ևս հերթ կանգնելու»,- նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930