Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էդ Մանվել Գրիգորյանը հո Յուրի Վարդանյանը չէ՞ր՝ 5 տոննա մենակ վեկալավ, տարավ դրեց ավտոն ու տարա՞վ». Հետախուզության հրամանատար

Հունիս 27,2018 15:38

«Երկրապահի կառույցում այսօր մարդիկ կան նստած, որ պայքարում են՝ դառնան ԵԿՄ նախագահ, մարդկանց պատուհանները նայում է նույն այն պահեստներին, որտեղից էդ ամեն ինչը հանվել է, որտեղ այդ ամեն ինչը մտնվել ա, մինչեւ էսօր էն խաբեբա սրիկաների պես ասում են՝ մենք չենք տեսել, մենք չգիտենք: Ո՞նց կարա չտենա էն մարդը, որ իրա դեմը կատարվում է: Էդ Մանվել Գրիգորյանը հո Յուրի Վարդանյանը չէ՞ր՝ 5 տոննա մենակ վեկալավ, տարավ դրեց էնտեղ, էնտեղից էլ դրեց ավտոն ու տարավ: Ըտեղ հե՞չ մարդ չկար աշխատող: Սաղն էլ տեսել են, սաղն էլ սրիկա են՝ ովքեր չեն արտահայտվում: Ինչ տեսել են՝ պիտի արտահայտվեն, վարչությունը պիտի մաքրվի՝ հավաքարարից բռնած՝ մինչեւ պետ»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց «Արաբո» հատուկ նշանակության ջոկատի հետախուզության հրամանատար Մկրտիչ Թադեւոսյանը:

Ըստ նրա, ԵԿՄ շենքում ով աշխատել է, պիտի չաշխատի. «Եթե ես տեսնում եմ՝ իմ ընկերոջը թալանում են, իմ երեխեն, որը զինվոր ա, իրա կերածը, որ պիտի ուտեր՝ չի կերել, խոտ ա կերել 3 օր, ու էլի լիքը զոհվածներ կան, ծնողներն են ասում՝ երեխուն հերձեցին, փորի մեջը խոտ էր, ի՞նչ Երկրապահի մասին ենք էսօր մենք խոսում: Նման մարդկանց…ես  չգիտեմ ինչեր են խոսում, թե՝ վայ, ներենք, չներենք: Ի՞նչը ներեն, կախե՛ն պտի, վառե՛ն պտի էդ մարդկանց, ի՞նչ ներեն: Ունենք զոհված լիքը տղերքի ընտանիքներ՝ բոմժ են, հացի փող չունեն: Ես ԵԿՄ անդամ եմ՝ կյանքիս մեջը մի անգամ էդ շենքը չեմ մտել»:

Մկրտիչ Թադեւոսյանն ասաց, որ Երկրապահի տղերքի 70 տոկոսը մերժված է եղել ԵԿՄ-ում, իրեն էլ ուզել են հետապնդել, դատել՝ զենքի գործով. «Դատեք, ինչքան ուզում եք դատեք, էդ էլ չկարացան անեն, որովհետեւ ես ապօրինի ոչ մի բան չեմ ունեցել, ոչ էլ կանսերվա, տուշոնկա եմ փախցրել»:

Նա սրտնեղած էր, որ կռված տղերքը նույնիսկ բուժման հնարավորություն չեն ունեցել. «Դաժե դիմում է գրել, որ գնա բուժման, կամիսիայի, մերժվել ա էդ մարդը, այսինքն, դա արվել է մենակ մի քանի հոգու համար: Մարդը հիվանդ է, եկել է, ուզում է իր կույրաղիքն ապերացիա անի, ասում են՝ պետպատվերը պրծել ա: Ի՞նչ ա նշանակում՝ պետպատվերը պրծել ա: Հա, Երկրապահն էնքան մարդ ա ուղարկել, էլ չունեն ֆինանսավորում, էսօր դա պետք է զտվի: 90-ականներին Երկրապահը շատ լավն էր, բայց 90-ականների կեսից ինքը պրծավ, դառավ մի հատ կառույց, որը կոռումպացվեց: Մի քանի մաքուր տղերք մնացին»:

Ըստ Մկրտիչ Թադեւոսյանի, Մանվել Գրիգորյանը մենակ չի եղել, որ թալանել է. «Էնքան գեներալ կա, որ ոտի վրա կերել են, Մանվել, հա Մանվել: Հասկացանք, Մանվելին բռնել են, դե թող էթան, լիքը բռնվողներ կան, թող էթան բռնեն, հետո էթան կպնեն Մանվելին: Էսօր մենք խոսում ենք՝ Հոկտեմբերի 27, Մարտի 1, ապրիլյան պատերազմ…մենք տեսել ենք դա, բայց  դրանից առաջ մենք տեսել ենք, որ 92 թվականին կորան «Արաբոյի» 74 տղա, պատկերացնո՞ւմ եք՝ 74 հոգի: Մինչեւ էսօր էս պետությունը, նույն Մանվելը, նույն գեներալները, ՊՆ նախարարները մեկի դուռը չեն թխկացրել էդ ընտանիքների, ասեն՝ ձեր տղեն սաղ ա, մեռած ա, կամ էլ գերի ա: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ 27, ի՞նչ Մարտի 1, եթե թռիչքներով ենք խոսում, քնենք, կհելնենք 2025-ից էն կողմ…Կռված տղերքի ընտանիքները չգիտենք ոնց են ապրում, ուր են ապրում: Ես գնամ պատերազմ, մենք ընկերներով էթանք կռվենք, հողերն ազատագրենք, ռուսը գա էլեկտրոցանցն առնի, ինձ ասի՝ արի փողը մուծի՞, չես տալիս՝ անջատո՞ւմ եմ: Հլը մի հատ ինձ գործ տուր, լույս տուր, ախպեր, փող տուր, հետո մենք կխոսանք ըտենց բաներից: Սա մեր բոլորի ցավն ա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930