Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վախկոտները կվախենան, կաշառք չեն վերցնի, մի քիչ դուխով տղերքը կգտնեն նոր ճանապարհներ. հոգեբան. «Ա1+»

Հունիս 27,2018 15:24

Ժողովրդի շրջանում վստահության և արդարության զգացում է ձևավորվում իշխանության նկատմամբ, որ նրանք իսկապես գործով են պայքարում կոռուպցիայի ու թալանի դեմ։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը։

«Այդ վստահությունը կարևոր է հատկապես առաջիկա ընտրությունների համար։ Ժողովրդի մի հատվածն էլ այդ թալանչիներն են, ում մոտ պանիկա է, փողերն են հանում, պետք է շատ զգույշ լինել։ Ես խորհուրդ կտայի, որ ամեն նշանակում հստակ բացատրվեր, թե այս կամ այն պաշտոնյային ինչ մոտիվներով են նշանակել»։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, կարծիք հայտնեց, որ դրա պատճառը ցածր աշխատավարձն է։

«Պաշտոնյայի աշխատավարձն այնքան ցածր է, որ նա եթե ունի հիվանդ ծնողներ, երեխա, որը սովորում է վճարովի ԲՈՒՀ-ում, գումարներ են պետք, որն իր պետական աշխատավարձը չի ապահովի»։

Բանախոսները անօրինական չարաշահումների դեմ պայքարում Ազգային անվտանգության ծառայության գործողություններում մի քանի նշանակություն են տեսնում։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930