Ամառային արձակուրդին Ucom ընկերությունն իր շարժական կապի ճանապարհորդող բաժանորդներին առաջարկում է վայելել «Ինտերնետ ռոմինգում» 100 ՄԲ, 300 ՄԲ և 1 ԳԲ ծավալով փաթեթները, որոնք արտերկրում թույլ կտան օգտվել շարժական ինտերնետի առավել մատչելի տարբերակներից:
Մասնավորապես հունիսի 27-ից Վրաստանում, ընտրելով նշված փաթեթներից մեկը կամ մի քանիսը և միանալով Magticom կամ Geocell օպերատորների ցանցին, բաժանորդները 30 օրվա ընթացքում կկարողանան սպառել 100 ՄԲ, 300 ՄԲ, և 1 ԳԲ ծավալով փաթեթները համապատասխանաբար՝ 1200, 3000 և 8000 դրամով:
Պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգի ծառայությունը Հայաստանից մեկնելուց առաջ, հավաքելով *121# կամ *121*1#:
Հիշեցնենք նաև, որ այս ամառ Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու շարժական ինտերնետից 15 դրամ/ՄԲ մատչելի սակագնով Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում և ևս 39 երկրում:
«Յուքոմ» ընկերություն