Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ նկատելով, որ նա շատ ուրախ և բաց մարդ է:
«Վաշինգտոնում ծանոթացա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ի զարմանս ինձ՝ բաց, ուրախ մարդ է, առանց ձևականությունների, ինչը բնորոշ է պետության առաջին դեմքերին:
Հ.Գ. Վաղը սպասենք ադրբեջանական ԶԼՄ-ներում. «Լապշինը մատնեց իրեն իր եղած-չեղածով: Հաղթական Նավթաստանի հետախուզությունը հայտնաբերել է լուսանկար նախագահի հետ, նշանակում է՝ նա հաստատ գումար է ստանում դաշնակներից»,- գրել է նա:
Արմեն Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ