Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Եղիազարյան. «Քաղաքային տրանսպորտի 82%-ը անմխիթար վիճակում է. մինչեւ տարեվերջ կարող է չհասնենք»

Հունիս 27,2018 13:28

Քաղաքային տրանսպորտի 82%-ը անմխիթար վիճակում է: Այսօր այս մասին «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Տրանսպորտի նման վիճակի պատճառն այն է, ըստ Եղիազարյանի, որ փոխադրող ընկերությունների ղեկավարներն իրենց հասույթից պարտադիր բաղադրիչները վճարելուց հետո, ասենք՝ հարկեր, ապահովագրություն, երթուղու սպասարկման գումար, իրենց քիչ գումար է մնում մեքենաները նորոգելու համար:

Վերջին 3 տարիներին, ինչպես ասաց Եղիազարյանը, 6 երթուղի է փակվել, մի քանի օր առաջ էլ 2 երթուղի է փակվել, իսկ նոր երթուղի չի բացվել:

«Որոշ երթուղիներ անշուհաթաբեր են, փակվում են, մնացածը մի կերպ աշխատում են»,-ասաց Եղիազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Որպեսզի խնդիրը լուծվի, Եղիազարյանն առաջարկում է կառավարությանը դոտացիա տալ փոխադրողներին՝ մինչեւ տրանսպորտային նոր ցանցը ներդրվի:

Մանրամասն՝ տեսանյութում

Փոխադրողների միության նախագահը հիշեցրեց, երբ 2013 թվականին իսպանական աուդիտորական ընկերությունը ուսումնասիրեց սահմանեց հետեւյալ սակագները. «Իսպանական անկախ փորձագետներն ուսումնասիրեցին գործող երթուղային ցանցի աշխատանքները եւ հաշվարկեցին, թե ինչպես պետք է աշխատեն փոխադրողները, պարզվեց՝ ներքաղաքային միկրոավտոբուսների համար պետք էր 152 դրամ, գազով ավտոբուսների համար՝ 202 դրամ, իսկ դիզվառելիքով ավտոբուսների համար՝ 250 դրամ: Այս թվերը ֆիքսված են, քաղաքապետարանն ունի, սակայն ոչ մի բան չարեց»:

Եղիազարյանի պնդմամբ՝ ներկայիս տրանսպորտային շարժակազմի եւ երթուղային ցանցի առկայության դեպքում կան լուրջ խնդիրներ, որ մինչեւ տարեվերջ չձգեն դրանք:

Ինչ վերաբերում է քաղաքային իշխանությունների՝ մեկ միասնական տրանսպորտային ցանցի ծրագրին, ապա Եղիազարյանն ասաց՝ դա իրականություն կարող է դառնալ լավագույն դեպքում դեկտեմբերին, այն էլ այն դեպքում, եթե քաղաքային իշխանությունները չփոխվեն. «Կգան նոր մարդիկ, նոր մոտեցումներ եւ խնդիրը լրիվ ուրիշ ձեւ կարող է լուծեն, ասեն՝ նախկինը՝ հեչ, հիմա նոր մոտեցումներ ունենք»:

Նոր տրանսպորտային ցանցի մասին էլ Եղիազարյանն ասաց, որ նախագծում որոշ թերություններ կան. օրինակ ցանցում ներառել են մի փողոց, որտեղով մարդիկ չեն երթեւեկում, այնտեղ ավտոկայանատեղի է: «Մեր փողոցները կվերաձեւավորեն, կտրվեն առավելություններ հասարակական տրանսպորտին»,-ասաց Եղիազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Եղիազարյանն ասաց, որ փոխադրողները նամակով դիմել են վարչապետին` խնդրելով ուշադրություն դարձնել երթուղային տրանսպորտին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930