Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ. Պետք է հնարավորություն տալ ԱԱԾ-ին եւ մյուս իրավապահ մարմիններին իրականացնել իրենց վրա դրված լիազորությունները եւ պետք է հարգել նաեւ անմեղության կանխավարկածը. «Ժողովուրդ»

Հունիս 27,2018 13:06

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՀԿ-ից պարզել, թե կուսակցությունն արդյոք այս իրադարձությունները որակում է որպես վենդետա, թե այլ տեսակետ ունի։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյաևը նշեց. «Բազմաթիվ երեւույթներ են հիմա տեղի ունենում։ Եվ վերջնական կարծիք կարելի է հայտնել միայն, երբ ավարտվեն իրավապահների համապատասխան գործողությունները»։

Իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  նշեց. «Պետք է հնարավորություն տալ ԱԱԾ-ին եւ մյուս իրավապահ մարմիններին իրականացնել իրենց վրա դրված լիազորությունները եւ պետք է հարգել նաեւ անմեղության կանխավարկածը։ Պետք է լինի իրավունքի ոտնահարում, որ ես կարողանամ քաղաքական գնահատական տալ։ Եթե ես վաղը գողություն անեմ, հեռու ինձնից՝ մեկին ծեծեմ կամ ինձ մոտ անօրինական զենք գտնեն, եւ ոստիկանությունն իմ ետեւից գա, ես, ինչ է, պետք է կանգնեմ եւ ասեմ, որ դա քաղաքական հետապնդո՞ւմ է իմ հանդեպ։ Պետք է նախաքննությունն ավարտվի, իսկ հիմա եթե ես գնահատական տամ, դրանով կխանգարեմ այդ գործընթացին»։

Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանի՝ պաշտոնը ստանձնելուց հետո տրված հանձնարարականները՝ կապված գործարարների բիզնեսների ստուգման հետ, ՀՀԿ-ի կողմից այնքան էլ դրական չէին ընդունվում։ Սկզբում ՀՀԿ-ականները սկսեցին ահազանգել պետական ռեպրեսիվ մեքենայի, իբր ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումների մասին։ Սա այն բանից հետո, երբ քրեական գործեր էին հարուցվում նաեւ թավշյա հեղափոխության օրերին ՀՀԿ-ականների կողմից ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելու փաստերի առթիվ։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930