Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի շուկայի հարակից տարածքում հետիոտնի անցման խնդիրը չլուծվեց

Հունիս 27,2018 12:50

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ 2015թ. Իջեւանի շուկայի դիմաց, միջպետական ավտոճանապարհին բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել, որոնք այդ հատվածում որոշ չափով կարգավորեցին երթեւեկությունը: Սակայն խնդիր մնաց դեպի շուկա եւ հակառակ ուղղությամբ հետիոտների անցումը: Անցորդները դանդաղ, մեկ առ մեկ անցնում են միջպետական ավտոճանապարհով, խոչընդոտելով մեքենաների երթեւեկը, խցանումների պատճառ դառնում:

Նախկինում հարցրել ենք Տավուշի մարզպետին, թե ինչու այդ հատվածում լուսացույց չի տեղադրվում: Հ. Աբովյանը պատասխանել է, թե նախատեսվում է այդտեղ հետիոտնի վերգետնյա կամ ստորգետնյա անցում կառուցել: Այդ անցումը չի կառուցվել, լուսացույց չի տեղադրվել, անցորդները շարունակում են խանգարել միջպետական ավտոճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցներին:

2017թ.մայիսի 10-ին Իջեւան քաղաքի մի խումբ բնակիչներ, ի նշան բողոքի, Իջեւանի շուկայի մոտ փակել են միջպետական ավտոճանապարհը: Նշված բետոնյա արգելապատնեշները հանելը ճանապարհ փակողների պահանջներից մեկն էր:

Իջեւանի շուկայի հարակից հատվածում հետիոտնի անցման խնդիրը սպասում է լուծման:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930