Իսրայելի խորհրդարանի անդամ, «Մերեց» ձախ կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը հանվել է իշխող կոալիցիայի կողմից աջակցության բացակայության պատճառով:
Նախաձեռնության շուրջ քվեարկությունը Կնեսետում նախատեսվում էր երեքշաբթի, այժմ այն հետաձգվել է անորոշ ժամանակով:
«Չնայած խոստումներին, չնայած ձգձգումներին ու չնայած որ ընտրությունները Թուրքիայում ավարտվել են, կառավարությունը և կոալիցիան հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուստի ծանր սրտով ստիպված եմ չեղարկել քվեարկությունը: Ցեղասպանության ճանաչումը պատմության և բարոյական արդարության վերականգնման հարց է, որը հրեական պետությունը պետք է որ առաջինը ճանաչեր»,- գրել է Զանդբերգը Twitter-ի իր միկրոբլոգում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Աւելորդ յուզականութիւն, նեղսրտուածութիւն՝ ինչպէս միշտ: Բայց ոչ ոք չի ուզում դրանք մի կողմ դնել եւ դատողութիւններ անել սառը ուղեղով:
Ես լաւ չեմ հասկանում՝ ինչո՞ւ պիտի Իսրայէլը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը: Այդ Միջին Արեւելք կոչուածում, որ հէնց հիմա բառիս բուն իմաստով եռում է, Իսրայէլը իր կենսական (այո այո՝ կենաց եւ մահու) շահերը մի կողմ պիտի դնի ու բարոյականութիւնը դրօշակ դարձնելով ճանաչի Հայոց ցեղասպանութի՞ւնը: Սիրելիներս, այդպէս չի լինում:
Հայաստանի մօտեցումներն այս հարցում (եւ ընդհանրապէս հայ-իսրայէլական յարաբերութիւններում) արմատապէս պիտի փոխուեն: Իսկ այդ գործն առաջին հերթին իր վրայ պիտի վերցնի ՀՀ ԱԳՆ-ն:
Ես յուսով եմ, որ նոր Կառավարութիւնից մէկը (յատկապէս՝ ԱԳՆ-ից) կարդում է գրածս եւ կը վերյիշեն մեր՝ անցած ամսուայ նամակագրութիւնը (առայժմ՝ անպտուղ):
Հրեաները լաւ խօսք ունեն՝ אל תהיה צודק, תהיה חכם (ալ տիհյէ՛ ցօդէ՛կ, տիհյէ՛ խախա՛մ) – «Ոչ թէ արդար եղիր, այլ՝ խելացի՜»:
Խելացի՛ եղէք: Բարին ընդ ձեզ,,