Հունիսի 23-ին “Պարկ Ռեզորթ Աղվերան” հյուրանոցային համալիրի տարածքում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադան: Սպարտակիադային մասնակցեցին Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի ավելի քան 500 աշխատակիցներ:
Մրցումները անցնում էին 8 մարզաձևերում. ֆուտբոլ, վոլեյբոլ, պարանի ձգում, վազք, սեղանի թենիս, բազկամարտ, դարթս, արագ շախմատ:
Սպարտակիադայի բացման հանդիսավոր արարողությանը իր ողջույնի խոսքով հյուրերին և մասնակիցներին դիմեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը՝ շեշտելով սպորտային միջոցառումների կարևորությունը թիմում:
Բանկի Սպարտակիադան, որի հիմնական նպատակը առողջ և ակտիվ կենսակերպի ամրապնդմանը և թիմային ոգուն աջակցությունն է, անցավ համառ պայքարում, իսկ թիմերը ցույց տվեցին համախմբվածություն և ֆիզիկական պատրաստվածության գերազանց մակարդակ։
Մրցումների ավարտից հետո տեղի ունեցավ Սպարտակիադայի հանդիսավոր փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը: Թմբկահարների և հրավառության ուղեկցությամբ մրցանակակիրներին հանձնվեցին գավաթներ և պատվոգրեր: ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադայի հաղթողներ դարձան.
- Արագ շախմատ՝ Մարտիկ Հակոբյան,
- Բազկամարտ. կանայք՝ Արմինե Աբրահամյան, տղամարդիկ՝ 80 կգ-ից ցածր քաշային կարգում՝ Վիգեն Մեհրաբյան, 80 կգ–ից բարձր քաշային կարգում՝ Սարգիս Առաքելյան,
- Սեղանի թենիս՝ Միքայել Զարգարյան,
- Դարթս՝ Զարուհի Հարությունովա,
- Վազք. կանանց մրցավազք՝ Արևիկ Խաչատրյան, տղամարդկանց մրցավազք՝ Սարգիս Սամսոնյան,
- Պարանի ձգում՝ Ֆելիքս Թումանյան, Գրիգոր Այվազյանը, Արմինե Աբրահամյան, Լուսինե Ստեփանյանը, Գարեգին Համբարձումյան
- Վոլեյբոլ՝ Մարտունի Վարդապետյան, Վահե Ադյան, Վաչագան Առաքելյան, Մերի Հովհաննիսյան, Սուսաննա Պետրոսյան, Սվետլանա Պետրոսյան, Ավագ Ասատրյան և Արման Սիրունյան,
- Ֆուտբոլ՝ Հենրի Վարդանյան, Լևոն Նիկոլյան, Ռուդիկ Գալստյան, Հրաչյա Գրիգորյան, Սարգիս Առաքելյան, Տարոն Գալստյան, Վահե Պապիկյան և Ռաֆայել Հովհաննիսյան:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է հաղթողներին և մրցանակակիրներին և մաղթում հետագա հաղթանակներ Սպարտակիադայի բոլոր մասնակիցներին:
ՎՏԲ-Հայաստան Բանկ