Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստ Մարուքյան. «Ինձ թվում ա՝ պետք ա էդ մարդկանց աշխատանքով դատել, ոչ թե, ասենք, իրանք ՀՀԿ են, ԲՀԿ են, թե ինչ». «Հրապարակ»

Հունիս 27,2018 12:13

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն էլ է դրական վերաբերվում նոր մարզպետին։ «Ես ճանաչում եմ ու ասեմ՝ որպես մարդ, շատ լավ մարդ ա, շատ շնորհքով, բոլոր տեսանկյուններից պարկեշտ մարդ ա։ Բայց մարզպետի պաշտոնում էդ մարդը պիտի հլա նոր աշխատի, որ հասկանանք՝ ինչ ա, ոնց ա եւ այլն»,- ասաց Ք․ Մարուքյանը։ Ինչ վերաբերում է կադրային նշանակումներին, ապա ասաց, որ ինքն այս ընթացքում շատ զբաղված է եղել, մեծ հաշվով՝ տեղյակ էլ չէ նշանակումներից։ Բայց նկատեց․ «Ինձ թվում ա՝ պետք ա էդ մարդկանց աշխատանքով դատել, ոչ թե, ասենք, իրանք ՀՀԿ են, ԲՀԿ են, թե ինչ… եթե էդ մարդը նորմալ ա աշխատում, ինքն իրա տեղում ա, ուրեմն նորմալ ա, եթե իրա տեղում չի, ուզում ա, ասենք, դրսից հրավիրված մասնագետ լինի։ Կուսակցական պատկանելությամբ ասել՝ այո, որ տենց ա, ուրեմն վա՞տ ա»։

Նկատեցինք, որ տարիներ ի վեր տեսել ենք, որ դաշնակցականները գալիս են եւ իրենց կուսակիցներով են համալրում շրջապատը, ՀՀԿ-ն՝ ՀՀԿ-ականներով, ԲՀԿ-ն՝ ԲՀԿ-ականներով եւ այդպես շարունակ։ Հավանաբար, սրանից են բողոքում Լոռվա երիտասարդները։ «Քաղաքական պաշտոններն ունեն նաեւ հայեցողական պաշտոններ, այսինքն՝ թիմ ձեւավորելու խնդիր կա եւ այլն։ Եվ թիմ ձեւավորելուց մարդիկ առաջին հերթին իրենց թիմից են կադրեր ընտրում։ Ինչ վերաբերում է քաղծառայության կամ համայնքային ծառայության դեպքերին, էդ արդեն յուրաքանչյուր մարդ պաշտպանված ա օրենքով։ Եթե կա ինչ-որ պաշտոնի հետ անհամատեղելիություն կամ, չգիտեմ, այլ խնդիրներ, որ մինչեւ էդ չի բացահայտվել կամ չի խոսացվել դրա մասին, հիմա ա խոսացվում, էդ նշանակում ա՝ լավ առիթ ա փոփոխությունների։ Նոր եկած մարդիկ էլ, էլի եմ ասում, կապ չունի կուսակցական պատկանելությունը, կաշխատեն, կտեսնենք՝ ոնց են աշխատում»,- ասաց Քրիստ Մարուքյանը։

Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանն էլ գովեստի խոսքեր շռայլեց նորանշանակ մարզպետի հասցեին, բայց ասաց, որ իրեն իրավունք չի վերապահում հետեւել նրա աշխատանքին։ «Չէ, ես ի՞նչ իրավունք ունեմ նրա աշխատանքին հետեւելու, բայց նորմալ մարդ ա, լավ ընկեր ա, շատ լավ հոր տղա ա, ինձ թվում ա՝ լավ կլնի։ Բայց աշխատանքի մեջ չգիտեմ, էլի, որովհետեւ ես իրա հետ չեմ աշխատել, մի քանի օր ա, որ նշանակվել ա, աշխատանքին գնահատական տալն էլ շատ շուտ ա»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե ԲՀԿ-ականներով է համալրել մարզպետարանը՝ այն ՀՀԿ-ի կառույցից վերածվելով ԲՀԿ-ի կառույցի, Դարբինյանն ասաց․ «Չեմ կարա ասեմ, որովհետեւ ո՛չ հետաքրքրվում եմ, ո՛չ էլ նման տվյալներ ունեմ»։ Ի դեպ, Սամվել Դարբինյանի որդին՝ Աղասի Դարբինյանը, մի քանի օր առաջ նշանակվեց ՀՀ վարչական դատարանի նախագահ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930