Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ էր կարծում ՀՀԿ խոսնակը, Վաչագան Սարգսյանը, կամ գեներալ Մանվելը արե՞լ էին այնպիսի բաներ, որոնց համար «հերթը պետք է հասներ» նրանց, եթե, օրինակ, լիներ իշխանափոխություն, կամ չլիներ. «Ժամանակ»

Հունիս 27,2018 12:01

Սերժ Սարգսյանը չի արել այնպիսի բան, որ հերթը իրեն էլ հասնի, ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով վերջին օրերին ԱԱԾ և ոստիկանության գործողությունների, ձերբակալությունների մասին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի համհարզ Վաչագան Սարգսյանի: Էդուարդ Շարմազանովը ասում է, որ դա իր անձնական կարծիքն է: Իսկ ի՞նչ էր կարծում ՀՀԿ խոսնակը, Վաչագան Սարգսյանը, կամ գեներալ Մանվելը արե՞լ էին այնպիսի բաներ, որոնց համար «հերթը պետք է հասներ» նրանց, եթե, օրինակ, լիներ իշխանափոխություն, կամ չլիներ: Կարծո՞ւմ էին ՀՀԿ ներկայացուցիչները, որ իշխանության առաջնային տեղերում կային մարդիկ, որոնք արել էին այնպիսի բաներ, որ հերթը մի օր հասնելու էր: Եթե չէին կարծում, ապա ինչպե՞ս են համոզված Սերժ Սարգսյանի հարցում: Կամ, եթե Սերժ Սարգսյանի հարցում համոզված են, ապա ինչպե՞ս էին համոզված պնդում, որ նա անփոխարինելի է, որ նրա վարչապետությունն է միակ ճիշտը, ամենաճիշտը, անվտանգությունն ու զարգացումը:

Եթե լինելով Առաջին դեմք, Սարգսյանը, փաստորեն, անմիջապես իր այսպես ասած քթի տակ բանից անտեղյակ էր միլիոնների վերուվարին, ապա ինչպե՞ս կարող է այդպիսի ղեկավարը լինել անփոխարինելի, եթե նրա, օրինակ, անվտանգության համար պատասխանատու է մարդ, որը ապօրինի հարստացած է, բայց որից Սերժ Սարգսյանը տեղյակ չէ: Եվ ընդհանրապես, ՀՀԿ ներկայացուցիչներն ի՞նչ էին կարծում, ինչո՞ւ էր պետության 30 տոկոսը աղքատ, այն էլ ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող պետության, ու դա էլ միայն պաշտոնական տվյալով: Ինչո՞ւ էր տասը տարում արտագաղթում 400 հազար մարդ, ինչո՞ւ զինուժը չուներ բավարար ռազմա-տեխնիկական հագեցածություն 2016-ին, կամ ինչո՞ւ հանրությունը նույն թվականի հուլիսին միահամուռ կերպով չմերժեց բռնությամբ իրավիճակ փոխելու փորձը, թեև խոհեմաբար այդպես էլ քայլ չարեց այդ փորձին միանալու: Այդ հարցերը ՀՀԿ-ում իրենք իրենց տվե՞լ են, և ովքե՞ր են տվել, իսկ իրենց կողքին նստողներին:

Մայիսի 8-ին խորհրդարանում վարչապետի թեկնածության քվեարկությունից հետո մամուլում եղավ տեղեկություն, թե ՀՀԿ քաղաքական թևի ներկայացուցիչները բողոքում են, որ մյուսների վատ վարքի պատճառով իրենք են ընկնում հարվածի տակ: Առերևույթ, դա այդպես է: Բայց խորքային առումով, այսպես ասած՝ «ի սկզբանե բանն էր» այդ մյուսների վատ վարքը, որի հետևանքով է իշխանությունը դուրս եկել ընտրական մեխանիզմից և ձևավորվել հակասահմանադրական ճանապարհով, յուրացվել, յուրացրել հանրային ռեսուրսները, վերարտադրվել ֆիզիկական ուժի բռնի գործադրմամբ, ռազմական և քրեական օլիգարխիայի կամայականություններով ու «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930